ЛАВАНДА, ГОРНАЯ ЛАВАНДА


 

Ասում են, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում որոշել են փոխել «Հենց այսպես էլ ապրում ենք» օրհներգն ու սկսել երգել տարիներ առաջ ռուսական և սովետական հիթ հռչակված «Լավանդա» երգը: Ճաշակի և սկզբունքի փոփոխության պատճառն այն է դարձել, որ գործարար Արայիկ Հայրապետյանը, ով հանրությանը հայտնի է «Լավանդայի Արայիկ» մականվամբ` որոշել է անդամագրվել այս կուսակցությանն ու դառնալ նրա փրկարարը` մեծամասնականով առաջադրելով իր թեկնածությունը:

- Ես կարծում եմ, որ մեծամասնականով կուսակցությունն առաջադրում է ուժեղ մարդկանց,- հայտարարել է «Լավանդա» ցանցի սեփականատերը:

Տարբեր առիթներով առաջադրվելով պատգամավորության թեկնածու և մշտապես պարտություն կրելով` զրոյական վարկանիշով այս օեկականը, պարզվում է` մնում է կուսակցության միակ հույսն ու «հզոր մարդը»: Հետաքրքիր է, թե այս «հզոր մարդն» առաջիկա ընտրություններում որքան ձայն կստանա և թե այս ձայներն որքանով կօգնեն Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը: