ԿՈՇՏԸ ՆՍՏԵԼ`ՔԱՐԻ ԴԱՐԴԸ ԿՈՒԼԱ


 

Ռուսական  ԼվՑպՐ-ԼվՒՏՐՎ կայքը հոդված է տեղադրել դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցում հայտնված պոռնոգրաֆիկ լուսանկարների առթիվ և սկսել է «խորհել», թե` «Ո՞ւր է հասել հին հայկական մշակույթը, որի գործիչները դառնում կամ երազում են դառնալ պոռնոաստղեր»...

Չմեկնաբանելով դերասանուհու և Կարեն Արայանի հետ կատարվածը, քանի որ այդ մասին շատ է գրվել, միայն մեր զարմանքը հայտնենք, որ ռուսական կայքն է խոսում «Հայաստանը Սոդոմ-Գոմորի վերածելու» մասին: Մեզ բարոյականության դասեր է տալիս` մոռանալով սեփական պոռնոաստղերին և շոու-բիզնեսի աստղերին: Նրանք շատ վաղուց իրենց երկիրը վերածել են Սոդոմ-Գոմորի` հրապարակային պոռնոհանդիսություններով, սկանդալային իրադարձություններով, լեսբուհիների և գեյերի մեծարանքներով, բազմաթիվ անգամներ ամուսնացող-բաժանվող զույգերով, Անֆիսա Չեխովայի հրապարակային «կրքոտ տեսարաններով»:

Համաշխարհային պոռնոբիզնեսի մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, համացանցում տարածված պոռնո-կայքերի 50 տոկոսն արտադրվում է Ռուսաստանում, հատկապես մեծ շրջանառություն է ձևավորվել համասեռամոլների մասնակցությամբ նկարահանված պոռնոհոլովակների ասպարեզում: Ու այս երկրից ինչ-որ մեկն ամբաստանում է հայ մշակույթի գործիչներին, մեղադրանք կարդում, թե մշակույթի գործիչները երազում են դառնալ պոռնոաստղեր... Հայկական ժողովրդական առածն ասում է` Կոշտը նստել` քարի դարդը կուլա...