ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՒՄ


Միմյանց «դավաճաններ» ու իրենք իրենց հայրենասերներ որակող թեկնածուների քարոզչական հակամարտությունն ավարտվեց£ Ողջ մրցապայքարի ընթացքում նախագահացուների իննյակում «հիմնական թեկնածուների» պատվավոր տիտղոսը կրածներից Լ. Տեր¬Պետրոսյանի և Ա. Բաղդասարյանի տևական սիրախաղը ոչ միայն պտուղներ չտվեց, այլև քվեարկության «ֆինիշից» առաջ վերաճեց խորը ատելության£ Մեծ է հավանականությունը, որ մինչև հիմնական ջրբաժանին հասնելը շարունակաբար բանակցող «հիմնական» ընդդիմադիրների միջև վերջնականապես այրված կամուրջների մոխիրներից այլևս երբեք բարեկամության կամ դրան մոտ որևէ շփման տարբերակ հնարել¬ագուցել չստացվի£ Այսպիսով, «իշխանություններին ծախվելու, դավաճանության», իսկ մյուս դեպքում` «արկածախնդրության և շանտաժի» դիմելու մեղադրանքների շրջանակներում ծայր առած հակաքարոզչական փոխհրաձգությունը հենց եզրագծին հասնելուց առաջ լիովին տապալեց ընդդիմադիր և «հիմնական» որակավորված հավակնորդների ոչ միայն համագործակցության, այլ նաև քաղաքական ապագայի հեռանկարները£ Հիմա արդեն որքան էլ առաջին Նախագահը պնդի, թե իրեն հաջողվել է ճիշտ ժամանակին պատռել ՕԵԿ առաջնորդի դիմակը, միևնույն է, չկայացած միավորման, իսկ փետրվարի 19¬ից առաջ Լ. Տեր¬Պետրոսյանի ամենակարևոր դաշնակցի խռովքը ծանր նստեց ընդդիմադիր այս բևեռի վրա£ Այնքան, որ շրջապատի, առավել ևս մրցակիցների հանդեպ անտարբերությամբ, եթե չասենք, արհամարհանքով լցված Տեր¬Պետրոսյանը Սյունիք կատարած այցը գերազանցապես նվիրեց անհնազանդ դարձած Բաղդասարյանի քննադատությանը£ Դժվար չէ վերհիշել, որ երկու դեպքում էլ դեռ նախորդ տարեվերջից միասնականանալու հավաստիացումներ էին սփռվում… Եվ երբ թեկնածուներից ավագը, դեռ մի քանի շաբաթ առաջ ընտրողների ծափերը կորզելով, խոսեց դրա լուրջ հիմքերի, իսկ մյուսը` իր խոստացած ավանդների ու բնական աճի չափ սկսեց կարևորել նախագահացուների թվի նվազեցման անհրաժեշ տությունը, մինչև անգամ կարելի էր հույսեր փայփայել, թե հաջորդելիք քայլը համատեղ հայտարարությունն է դառնալու£ Սրանով հանդերձ` երկու կողմն էլ հավանական քաղաքական համատեղման հարցում բարեկամացու ճամբարի ներկայացուցիչների բարձրաձայնումներին անփութորեն քողարկված տհաճությամբ էր վերաբերվում£ Ակնհայտորեն այս ամենից լավ հոտ չէր գալիս£ Կրտսեր բարեկամացուն, ով դեռ իրեն խոստումնալից ու հեռանկարային է համարում, միևնույն է, չէր հաշտվելու «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» բանաձևին£ Ավագն էլ, անշուշտ, ինքնասիրության հարց էր համարում նրանից մի քիչ ավել կամ պակաս քսանին իր շուրջը միավորելուց հետո գրկաբաց դեպի անհայտն ու անկանխատեսելին գնալը£ Ընդունենք, թե ոչ` Տեր¬Պետրոսյանը քաղաքական հաշվարկների հմուտ վարպետ է£ Բացի այդ, նա իր դժվարին (՞) առաջադրումը հայկական պոպուլիզմի գլխավոր առաջամարտիկի օգտին ինքնաբացարկ հայտնելով չէր եզրափակի£ Ըստ երևույթին կողմերի վիրավորվածությունն այնքան խորն էր, որ մինչև անգամ քվեարկությանը նախորդող օրերը նրանք ոչ թե համեստությամբ չփայլող հավակնությունների ամփոփմանը նվիրեցին, այլ հայրենասերի ու դավաճանի կարգավիճակների «ճշգրտմանը»£ Մեծ հաշվով դրա ճշգրտման իրավունքը հանրությանն էր վերապահված, և քվեարկությունը ասվածի լավագույն ապացույցն է£ Իսկ ինքնադրսևորման հարցում նշված երկու թեկնածուներն էլ իրենց պահեցին սպասելիքների շրջանակներում£ Գլխավոր ՕԵԿ¬ականի ինքնաբացարկը Լ. Տեր¬Պետրոսյանին ակնհայտորեն շատ էր պետք, իսկ Բաղդասարյանի հավակնոտությունը խանգարեց վերջինիս` որևէ զիջման գնալ£ Իսկ թե նրանցից ով առաջիկայում կհայտնվի քաղաքական լուսանցքի չնկատվող անկյունում` կերևա արդեն ապագայում£