Ով ինչի հասավ


Ինչպես բոլոր ընտրություններից հետո, այս օրերին ևս քաղաքական շրջանակներում ակտիվորեն վերլուծվում են քվեարկության արդյունքները£ Նախագահի արդեն նախկին թեկնածու ների մի մասը ստացված տոկոսները համարում է ձեռքբերում, մյուս մասը դեռ երկար շարունակելու է քննել անհաջողության պատճառները£ Եվ, անկախ վերաբերմունքից, նախօրեին տեղի ունեցած քվեարկությունը առաջադրվածների հնարավորությունների ու կարողությունների ամփոփումն է` կառուցված քարոզարշավի շրջանակում (և ոչ միայն) ձեռք բերած հեղինակության և վստահության վրա£ Այսպես, դեռ քարոզչության մեկնարկից առաջ շահեկան վիճակում գտնվող Սերժ Սարգսյանի դիրքերը ողջ մրցապայքարի ընթացքում, ինչու չէ, նաև թափ առած հակաքարոզչության արդյունքում ոչ միայն անսասան մնացին, այլ, շնորհիվ անմիջական հանդիպումների ու կառուցողական ինքնաքննադատության և հեռանկարային ծրագրերի առաջադրման, է°լ ավելի ամրապնդվեցին£ Իշխանության թեկնածուն այդ ընթացքում չփորձեց իր անձն արհեստականորեն առանձնացնել իրեն սատարող թիմից£ Նախ` նման քայլի հանրային ընկալումը միարժեք չէր լինի և, բացի այդ, Ս. Սարգսյանն իր ողջ քարոզչությունը կառուցեց Ռ. Քոչարյանի ձեռնարկած և իր վարչապետությամբ նոր շունչ ստացած բարեփոխումների շարունակման օրախնդիր լինելը կարևորող տրամաբանության վրա£ Տվյալ դեպքում` Ս. Սարգսյանին տրված քվեները նաև գործող իշխանությանը գնահատող վստահության ու հանրության կողմից բարեփոխումների հանդեպ ունեցած դրական վերաբերմունքի արտահայտումն են£ Նրա կազմակերպած խիստ բազմամարդ հանրահավաքները ոչ միայն այսօր ժամ առ ժամ ամփոփվող քվեարկության արդյունքներն էին ուրվագծում, այլ նաև հուշում ու պարտավորեց նում, որ հանրությունն էլ, ընդհանուր առմամբ դժգոհ չլինելով ներկա իրավիճակից, այնուամենայնիվ, նկատում է նաև համակարգում եղած բացերը£ Եվ, որ ամենակարևորն է, անտարբեր չլինելով` մեծ սպասելիքներ նույնպես ունի£ Սրանով հանդերձ, այն փաստը, որ ինչպես ամենուր, մեր հասարակության մեջ նույնպես քիչ չեն իշխանությունից դժգոհ մարդիկ, երբևէ չեն հերքել անգամ երկրի առաջին դեմքերը£ Այս ընտրություններում դժգոհ ընտրազանգվածը համախմբվեց առավելապես Լ. Տեր¬Պետրոսյանի, ինչպես նաև մի քանի այլ թեկնածուների շուրջ£ Քարոզչության ընթացքում առաջին Նախագահը փորձեց առավելագույնին հասնել. բնականաբար, կարծր քննադատության սլաքը հենց իշխանության դեմ ուղղելով£ Արդյունքում` ապահովված սևի ու սպիտակի ֆոնին Տեր¬Պետրոսյանի հարաբերական հաջողությունն այդպես էլ գերիշխող դիրքերի չհասավ£ Դեռ ընտրություններից առաջ միաժամանակ խոսելով և° արդեն հաղթած լինելու, և° հետընտրական զարգացումների մասին` Տեր¬Պետրոսյանը ակամայից խոստովանում էր, որ թեպետ ինքն էլ լավ գիտի իր համակիրների ոչ քիչ լինելու մասին, բայց, դրանով հանդերձ, նրանց թիվը և ոչ մի դեպքում հիսուն տոկոսի չի կարող հասնել£ Իր համակիրների է°լ ավելի նվազ լինելու հարցում կասկած չուներ նաև Արթուր Բաղդասարյանը£ Քարոզարշավի ընթացքում դրսևորած փոփոխական հաջողությունները նրան ինչ¬որ հույսեր ներշնչում էին, բայց ՕԵԿ նախագահը նաև լավ էր հասկանում, որ իր կուսակցության բյուրեղացած ընտրազանգվածն այնչափ մեծ չէ, որպեսզի ինքը կարողանա առաջ անցնել այնպիսի հզոր քաղաքական ախոյաններից, ինչպիսիք Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր¬Պետրոսյանն են£ Դե, իսկ եթե ԱԺ նախկին նախագահին գոհացնում է Վահան Հովհաննիսյանին «վազանցելը», միգուցե նրա համար դա էլ է ձեռքբերում£ Մյուս կողմից, մի քիչ անհեթեթ է Նախագահի ընտրություններին մասնակցելը հանուն միայն այն բանի, որպեսզի ընտրազանգվածը համոզվի, թե իր առաջնորդն անգամ ամենաթեժ մրցապայքարում կարող է միջին դիրքեր գրավել£ Խոստովանենք, որ գրեթե նույնանման «սկզբունքով» մարտի նետվեց նաև ՀՅԴ թեկնածուն£ Ի սկզբանե պարզ էր, որ Դաշնակցությունը հին ընկերներ ունի, բայց նրանց թիվն այնքան էլ մեծ չէ£ Ափսոս միայն, որ Վ. Հովհաննիսյանը նման եզրակացության միայն ընտրությունների արդյունքներից ելնելով է ստիպված անել£ Իսկ եթե լավատես լինենք, ապա Վահանի հետ ընտրության գնացածների քայլը մեր ժամանակներում գերիշխող տրամաբանությամբ արդարացված է… «Ումի՞ց ենք պակաս» հարցադրումը, եթե այսօր բավարարում է հաջողության մի քանի տոկոս արձանագրած նրա կուսակիցներին, ուրեմն նախընտրական շրջանում կուսակցական կյանքը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու Դաշնակցության քայլն էլ էր արդարացված£ Վազգեն Մանուկյանի առաջադրումն ավելի շատ ԱԺՄ¬ի վերաաշխուժացմանն էր միտված£ Ընդդիմության երբեմնի առաջնորդը թեպետ խիստ ցածր արդյունք գրանցեց, և մասնակցության օլիմպիական սկզբունքն անգամ չի կարող մեղմել արձանագրված տխուր պատկերը, այնուամենայնիվ, Մանուկյանը մի կարևոր ձեռքբերում ունեցավ£ Լ. Տեր¬Պետրոսյանի հետ անհաշտ լինելը լավագույնս շրջանառելով` նրան հաջողվեց հաշտվել ԱԺՄ¬ից ժամանակին հեռացած Ա. Սադոյանի և Շ. Քոչարյանի հետ, ինչպես նաև մի քանի նոր համախոհներ ձեռք բերել£ Չնայած առաջին Նախագահի հանդեպ իր անհաշտ վերաբերմունքը Ա. Գեղամյանն էլ երբևէ չթաքցրեց, սակայն քվեարկության արդյունքները, որոնք այս գործչի հեղինակության երկրաչափական պրոգրեսիայով անկումն են միայն փաստում, Գեղամյանին իր քաղաքական ապագայի շուրջ լրջորեն մտածելու մեծ տեղ է թողնում£ Եթե Տիգրան Կարապետյանի քվեների չափն էլ ոգևորող չհամարենք, դա արդեն այլ խնդիր է£ Կարապետիչը բարու դաշտում խաղալու կանոններով նույն հաջողությամբ կարող է նաև հաջորդ ընտրություններում առաջադրվել£ Դա իր խնդիրն է, և որևէ մեկը նրան մրցարշավի հիմնական հավակնորդ երբևէ չի էլ համարել£ Այլ է նաև «ամենահիմնական» պարտվողների պարագան. Արամ Հարությունյանի և Արման Մելիքյանի քարոզարշավային գործերն այդպես էլ անքննելի մնացին£ Այսօր արդեն, դատելով քվեարկության հրապարակվող արդյունքներից, նկատենք, որ` «Կախվածի տանը պարանից չեն խոսում» և այսքանով սահմանափակվենք£