ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՂԵԼ Է ԱՌԱՋԸՆԹԱՑ


Փետրվարի 20-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է Հայաստանի նախագահի ընտրության նախնական գնահատականը: Ըստ այդ գնահատականի` Հայաստանի նախագահի ընտրությունն անցել է Եվրոպական չափանիշներին համապատասխան: ԵԱՀԿ դիտորդները նույնիսկ առաջընթաց են արձանագրել ժողովրդավարության առումով: Դիտորդական եզրակացության մեջ ասված է, որ ընտրությունը համապատասխանել է միջազգային կաույցների առաջ մեր երկրի ստանձնած պարտավորություններին, թեեւ կարիք կա որոշակի բարելավումների, որպեսզի առկա մի քանի հարցերը վերանան: Իսկ հարցերին, թե ինչպես են մեկնաբանում այն տեղեկությունները, որ ծեծվել են վստահված անձինք, կատարվել են ահաբեկումներ, լցոնումներ, դիտորդները պատասխանել են, որ իրենք գնահատում են ընդհանուր ընտրական գործընթացը, իսկ առանձին դեպքերի մասին իրենց էլ տեղեկացնում են, բայց երբ իրենք փաստ են ուզում, ապա դրանք չեն ներկայացվում: Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ընտրության վերաբերյալ իրենց գնահատականն էին հրապարակել ԱՊՀ դիտորդները, ովքեր արձանագրել են, որ նախագահի ընտրությունն անցել է Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն: Նոյյան Տապան