«ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ»


Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. «Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները»,- բորբոքված բղավում է տիկին Լյուսյան, ով պատմում է, թե ինչպես են երեկ իրենց շենքի բոլոր բնակիչներին 5000 դրամ բաժանել Սերժ Սարգսյանին ընտրելու համար: «Թքեմ կաշառք վերցնողների երեսին»,- ասում է տիկին Լյուսյան: «Լռիվ սուտ թվեր են ասում հեռուստացույցով, մենք դրանց չենք հավատում»,- ասում է Ասյա տատիկն ու բոլորին կոչ անում «էդ երկու ղարաբաղցիներից պատիվ պահանջել»: Նոյյան Տապան