Քաղաքակիրթ քարոզարշավը` հաջողության գրավական


Ինչ վերաբերում է սև PR¬ի քաղաքականությանը կամ մյուս թեկնածուներին վարկաբեկելու միջոցով սեփական վարկանիշը բարձրացնելուն, ՀՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը համոզված է. ¬ Իհարկե, զրպարտությունները, հայհոյանքն ու զազրախոսությունը հատկապես քարոզարշավի վերջին օրերին, կարծես, որոշ թեկնածուների հիմնական ասելիքն էին դարձել£ Մեր թեկնածուի զուսպ, քաղաքակիրթ քարոզարշավն արդեն իսկ Հանրապետական կուսակցության արժանապատիվ կեցվածքի խոսուն վկայությունն էր£ Ընդդիմադիրների կողմից հնչող անձնավորված մեղադրանքներին, բնականաբար, փորձեցինք պատասխան տալ` իհարկե, չիջնելով զազրախոսության մակարդակի£ Ինչ խոսք, զգում ենք նաև ինտրիգներ ստեղծելու որոգայթ և ամեն ինչ անելու ենք` սադրանքներին չտրվելու, լարվածությունը թուլացնելու համար և, կարծում եմ, որ տիրապետում ենք ամբողջ իրավիճակին£ Ժողովրդին շահարկումներով ապակողմնորոշողները թյուր կարծիք ունեն հավաքական այդ հզոր ուժի մասին£ Ժողովուրդը գիտե գնահատել կատարված գործերը. այս իրողությունը բացահայտորեն ամրագրվեց խորհրդարանական ընտրությունների ընթացքում£ Ես կարծում եմ, որ հետընտրական շրջանը որոշ քաղաքական ուժերի համար կարող է լուրջ հետևություններ անելու առիթ հանդիսանալ£