Սերժ Սարգսյան. Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն


Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդակ է ստացվել` ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն. - Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն շուրջ 17 տարի, թեեւ դա դեռեւս ոչ ոք չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, ապա Ղարաբաղը օգտվեց դրանից եւ հռչակեց իր անկախությունը, -ասել է Սարգսյանը` ինչպես հաղորդում է «Ռոյթերսը»: