Կապուտաչյաների տոհմը


Պարզվում է` կապուտաչյա բոլոր մարդիկ ազգականներ են, իսկ նրանց ընդհանուր նախնիներն ապրել են 10 հազար տարի առաջ` Սև ծովի ափին: Այսպիսի եզրահանգում են կատարել դանիացի ծագումնաբանները և պնդում են, որ բաց գույնի աչքերը արդյունք ենք որակափոխության, ինչը մինչև այժմ փոխանցվում է սերնդեսերունդ: Վաղուց է հայտնի, որ բոլոր մարդիկ սկզբում ունեցել են շագանակագույն (կամ` մուգ դարչնագույն (՞) աչքեր, և աչքի ծիածանաթաղանթի գույնը որակափոխման (մուտացիայի) արդյունք է: Իսկ դանիացի մասնագետներն ապացուցել են, որ աչքերը կապույտ են դառնում գենետիկ կոնկրետ փոփոխությունների պարագայում: Ուսումնասիրելով հարյուրավոր թխամաշկ հորդանանցիների և խարտյաշ սկանդինավցիների` գիտնականներն արձանագրել են, որ բոլոր կապույտ աչքեր ունեցողների 15-րդ քրոմոսո մում միևնույն որակափոխությունն է: Այսինքն` բոլորի նախահայրը մեկն է: Կոնկրետ ով` դեռ հայտնի չէ, բայց հավանաբար նա ծնվել է 100 դար առաջ` Սև ծովի ափերին: Իսկական երկնագույն աչքերի սակավադեպությունը բազմաթիվ առասպելներ է ծնել: Պնդումներ են եղել, թե բաց գույնի աչքեր ունեցողներն ավելի տաղանդավոր են, խելամիտ և ֆիզիկապես ավելի զարգացած: Սակայն ծագումնաբաններն իսպառ հերքում են այս կարծիքը: Ինչպես մազերի գույնը, ճաղատությունը կամ այտերի պեպենները, այնպես էլ աչքերի կապույտ գույնն իրենց տերերին ֆիզիկական կամ հոգեբանական առավելություններ չի ընձեռում: Սիևնույն ժամանակ, սակայն, ծիածանաթաղանթի գույնը բոլորովին էլ անկարևոր չէ: Համենայնդեպս` կապուտաչյա շիկահերներն հիմնականում գրավիչ են առաջին իսկ հայացքից: