«Վաղ գարուն»


Մեր օրերում ստեղծագործող արվեստագետի համար բացառիկ բախտավորություն է, հավատարիմ մնալով բնատուր կոչմանը, անկաշկանդ առարկայական դրսևորումներ գտնել մտքի և հոգու կուտակումներին£ Առավել ևս` դրանց միջնորդությամբ պարբերաբար ներկայանալ մշակութասեր հասարակությանը, ճանաչվել ու գնահատվել ըստ արժանվույն£ Գեղանկարիչ ԲՈՐԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ հազվագյուտ երջանիկներից է£ Ծնվելով Ապարանում` նա մասնագիտական հիմնավոր կրթություն է ստացել Երևանում, Մոսկվայում, Պետերբուրգում և Կիևում£ Եվ 1986¬ից անդուլ նվիրվել սեփական աշխարհընկալման գունագծային արտահայտչամիջոցների փնտրտուքին£ «Ապարան» ջոկատում միավորված համակիրների հետ միասին, ազգասիրական ձգտումներին բավարարություն տալու հարաճուն նպատակամղվածությամբ, անդամագրվել է Հայոց համազգային շարժմանը: Վրձինը ցած դնելուց երեք տարի հետո նոր եռանդով շարունակել զբաղվել նկարչությամբ£ Կոնկրետացել էր գլխավոր միտումը` ամրապնդել մարդկանց հավատը, վերականգնել փլուզված հոգևոր կապը ամոքիչ աստվածայինի հետ£ Նկարչի խորին համոզմամբ, աշխարհը կործանման է տանում մարդկանց տարանջատումը հավատացյալների ու անհավատների, այլ ոչ` քրիստոնյաների ու մուսուլմանների, հայերի ու թուրքերի£ Հավատաբեկ, սնանկ հոգիներում բնավորվում է չարը, արյունալի որոգայթներ լարում անդադար` սեփական ներաշխարհում բորբոքված խռովքի մաղձով թունավորելով թե° իր, թե° մյուսների երկրային կեցության բովանդակությունը£ Չարի դեմ Բարու հավիտենական պայքարում լավատեսությամբ գոտեպնդելու մարդասիրական ընդգծված իմաստավորվածությամբ էլ ուշագրավ են դառնում Եղիազարյանի նկարները այլազգի, այլադավան, բայց և` ազնիվ ու գեղեցիկ մարդկանց համար, ովքեր 1992¬ից մինչ օրս կազմակերպված անհատական և խմբակային բազմաթիվ ցուցահան դեսներում առիթ են ունենում հաղորդակցվելու նկարչի արվեստին Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, ԱՄՆ¬ում, Կանադայում և այլուր£ Բնակվելով Կիևում, հյուրընկալորեն ներառվելով ուկրաինացի նկարիչների ընտանիքում` Բորիս Եղիազարյանը ինքնաարտահայտման լիարժեք բոլոր պայմաններն ունի այնտեղ£ Ցուցադրում է իր աշխատանքները տեղի թանգարաններում, արժանանում պատվավոր պարգևների ու հատուկ ուշադրության£ Այդուհանդերձ, ամենամեծ պատիվը հայազգի նկարչի համար մեր Ազգային պատկերասրահում իր հայրենակիցներին ներկայանալն է£ Եվ օրերս ներկայացուցչական բարձր մակարդակով բացված անհատական ցուցահանդեսի նկատմամբ հայ արվեստասեր ների բուռն հետաքրքրությունը, նրան հասցեագրված արժեքավորող խոսքերից հորդացող ջերմությունը, կարծում եմ, ամենաբարձր գնահատականն է տասնամյակների կենսագրություն ունեցող ստեղծագործության£ «Վաղ գարուն» պայմանական խորագիրը տալով այս ցուցահանդեսին` Բորիս Եղիազարյանը չի թաքցնում վերաբերմունքը նախագահական ընտրարշավի թոհուբոհում անցկացվող մշակութային միջոցառմանը իր վերագրած առաքելություններից մեկը` խաղաղեցնել շիկացած կրքերը, որոնցով ակնկալվում է Հայաստանում գարնան վաղաժամ գալուստը£ Այցելուների բազմամարդ խումբը շրջում է չորս ցուցասրահներում, ջանում խորամուխ լինել մանրանկարչական հնարքներով վրձնած «Առաջնեկի ծնունդը», «Բարի լույս, պարոն նկարիչ», «Դուետ», «Հեքիաթ», «Երբ ես վեց ամսեկան էի, հարևանի աղջկան նվիրեցին հեծանիվ», «Երկնային նավարկություն», «Տիկնիկով աղջիկը», «Լամպով կանայք» կտավների արտահայտած հոգևոր շերտերում£ Համադրում է դրանք տարաոճ` «Սկիզբ», «Ամենատես աչք», «Ավետում» խորհրդանիշներով հագեցած աշխատանքների հետ£ Բայցևայնպես, դժվարանում է վերագտնել ներքին խաղաղությունը` անսպասելիորեն քաղաքականացված բացման արարողության անմիջական ներգործությամբ առավել տպավորված£ Նախագահի հավակնորդների մասնակցությունը անխուսափելիորեն պետք է հարուցեր նման նախատրամադրվածություն£ Ինքը` նկարիչը չկարողացավ շրջանցել. հավաքվածներին ա ռաջնահերթ մտահոգող կարևորագույն կենսափուլի նրա գնահատականը, ասես ինքնաբուխ, գտավ իր կոնկրետ դրսևորումը£ Մշակութային տպավորությունների ճշգրիտ համակարգման ակնկալությամբ` պատկերասրահ եկածներին հարկ կլինի մեկ անգամ ևս այցելել «Վաղ գարուն» և նոր հայացքով զննել հոգևոր հավատ ներշնչող նկարները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ