ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Յուրաքանչյուրին` ըստ տեղանքի ու «մասնագիտության» Սպարտակ Մելիքյանը Վերահսկիչ պալատի դեմ դատական վեճում «Անանիա Շիրակացու» «գծով» փաստաբան է ընտրելու Գյումրիի քաղաքապետին, Խոզաբուծարանի «կտրվածքով» անասնաֆերմաների մեծ գիտակ Հմայակ Հովհաննիսյանին: Ճշմարիտն ասում են, եթե բխում է սեփական շահերից Հակառակ մոլի հակասիոնիստների, հրեաները ևս ունակ են իրերը կոչել իրենց անունով: Օրինակ, վերջերս Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին անվանեց հանդուգնլկտի: Բայց, ինչպես երևում է` հրեա ղեկավարները ասում են մի բան, մտածում` այլ բան, իսկ գործում` բոլորովին ուրիշ կերպ: Հակառակ դեպքում, վերջիններս վաղուց ընդունած կլինեին «հանդուգնլկտիների» կողմից ժխտվող Հայոց ցեղասպանության փաստը: Երգելպարելով` խլեց ընդդիմադիր դաշտի մի մեծ հատված Ով թերագնահատում էր Տիգրան Կարապետիչին, հիմա համոզվեց, որ նա ունակ է ոչ միայն ՀԱԿի «հացը կտրել», այլև ՀՅԴի ու «Ժառանգության»: Ջուլիան Ասանժի տեսակետը Կրկին` Սևակի խոսքերով Ծառերը մայթերին բազմակետ են դնում, Ունեն ինչոր գաղտնիք, որ ես չեմ ընդունում. Ավելի ճիշտ, գաղտնիքն ընդունում եմ, Չեմ ընդունում արգելքն այն անտեղի, Որ բազմակետ է բազմացնում… Մարդկանց հավի տեղ էին դնում Հավերի տերերը կլոր տարին իրենց ձվագնային խաղերի այնպիսի արդարացումներ էին «գտնում», որ նույնիսկ հավի խելք ունեցող մարդիկ «կուտը չէին ուտում», իսկ եփած հավերը սուր քրքջում էին: Ուրեմն կովերն են շուլլերություն արե՞լ «Թոզ» ու փոշի փչելով Նախկին գյուղնախարարը («Օրինացից»), հորինեց այնպիսի գյուղատնտեսություն, որ կովերից կաթի փոխարեն փոշի կթեցին: Երբ իսլամական երկիրն էլ անուղղակի դավաճանեց Վերջերս, երբ Կոսովոյի անկախությունը ճանաչեց նաև Իսլամական կազմակերպության անդամ Կատարը, արյունը խփեց կատաղած Ալիևի «կատարը»: Բազմաստանդարտ քաղաքականություն` նավթոտ «ձեռքերով» Արևմուտքը Կոսովոյի անկախության ճանաչումն «աննախադեպ» համարեց: Հարավային Սուդանի անկախացումն էլ նախադեպ չի համարելու, քանի որ «քնած» է ոչ թե հայտնի կենդանու ականջում, այլ` նավթա-գազային «տրուբեքի» մեջ: «Կարո՞ղ ա մասոնների սարքածն ա» Ժողովրդի տագնապալից խոհերը - Էս տարի էլ որ երաշտ լինի, ուրեմն Հայաստանը «տեղափոխել» են Աֆրիկա, վրեքներս խաբար չկա: Հերթականությունը` ըստ խորհրդանիշերի Նոր քաղաքապետը կադրային փոփոխությունները սկսեց ԱՐԱԲկիրից, «կանցնի» Զեյթունին (սև ձիթապտուղ), հետո միայն հերթը կհասնի ՇԵՆգավիթին ու ԴավիթաՇԵՆԻՆ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ