Ստանձնի°ր քո ճակատագրի պատասխանատվությունը


Ճշտե՞լ ես, թե որն է կյանքի իմաստը և գիտե՞ս, թե ինչ է պետք քեզ` լիարժեքորեն կայացած ու հաջողակ լինելու համար: Հիմա արդեն հետագա ողջ կյանքի ճանապարհին առաջին հիմնավոր քայլը կատարելու ժամանակն է: Քայլ, որը կարելի է ձևակերպել որպես սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու պատասխանատվություն: Դժվա՞ր է: Հա¯, դու ուզում ես, որ քո բոլոր խնդիրները մտերիմներդ լուծեն, նրանք մտահոգվեն ու օգնեն, քեզ դժբախտ ես համարում, որ չունես ամենակարող ցուցամատով մի «բարի քեռի», ում անվամբ կամ ցուցումով կապրես շքեղ ու անհոգ: Դե ուրեմն հիշիր կամ գիտակցիր, որ նախախնամությունը յուրաքանչյուրի ուսերին բարդում է այնքան բեռ, որքան նա ունա°կ է կրել, տրվում է այնքան դժվարություն, որքանը նա կարո°ղ է հաղթահարել: Մի խոսքով, ամենքիս տրված խաչը հենց մեր ներուժի չափով է` ո°չ ծանր է լինում, ո°չ թեթև: Եվ ուրիշի ուսերին այն բարդել պետք չէ. պարզապես չի° կարելի: Այլապես կստացվի` ինչպես հայտնի առակաբանության մեջ. Միմի ծանր խաչ ուսած, բարձունքը մեծ դժվարությամբ հաղթահարելով, սարն ի վեր գնում են 2 ընկեր: Հանկարծ նրանցից մեկին թվում է, թե ընկերոջ խաչն իր շալակածից ավելի թեթև է և նրան համոզում է փոխանակել դրանք: Փոխանակում են: Քիչ անց նրանց ճամփին մի վիհ է բացվում: Ծանր խաչը վերցրած ընկերը որպես կամուրջ այն դնում է վիհի վրա ու արագ անցնում անդունդը: Իսկ ուրիշի թեթև խաչը նախընտրած «հնարամիտի» թեթև բեռը չի դիմանում նրա ծանրությանը` կոտրվում է ու կործանում նրան… Թույլ մարդկանց ծանր փորձություններ չե°ն տրվում: Ամենաանհաղթահարելի թվացող դժվարության պահին հիշեք, որ դիմակայելու ներուժ ունեք. օգտագործե°ք այն, պայքարե°ք ու մի° ձգտեք ձեզ տրված բեռն ուրիշի ուսերին բարդել: Այդ դեպքում միայն ցանկացած փորձությունից հաղթող դուրս կգաք: