Մեծանուն բանաստեղծուհու տուն-թանգարանը


Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ մասնակցել է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության նախագահը, կարեւորելով տուն-թանգարանի բացումը, անգնահատելի է համարել ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը: Նախագահ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում: