«ՀԱՅ ՄԱՆՈՒԿԸ ՄԱՍԻՍՆ Ա°ՅՍ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ»


ԸՆԴՈՒՆՎԱԾ կարգ է դարձել` պաշտոնավարման 100¬րդ օրը հաշվետու լինել հանրությանը£ Հունվարի 1¬ին տասնօրյակում նման ինչ¬որ արարողության մասին պետք է որ ծանուցեր նաև Սփյուռքի նախարարությունը£ Դրա փոխարեն, սակայն, շարունակվում է հերթական հանդիպման կամ քննարկման մասին կանոնավոր լրատվությունը£ Տարակուսած (թե` արդյոք մե՞զ չեն մոռացել) զանգահարում ենք նախարարություն£ Ինչպես և սպասելի էր` նախարարի մոտ խորհրդակցություն է£ Բարեբախտաբար, այլ գերատեսչությունների նման, այստեղ չեն աճապարում անորոշ պատասխանից հետո արագ անջատել հեռախոսը£ Բարեհամբույր ձայնով աղջնակը խոստանում է հանդիպելու մեր ցանկությունը փոխանցել նախարարին£ Եվ երեկոյան, ժամը… 21.30¬ին, մեր թողած հեռախոսահամարով զանգահարելով, նույնքան բարեհամբույր մեկ այլ ձայն տեղեկացնում է, որ նախարարը հիմա կարող է խոսել£ - Այս ժամին Դուք դեռ աշխատավայրո՞ւմ եք,¬ տարակուսում եմ£ - Շուտով օրը կավարտենք,¬ ընկալուչի միջից հնչում է Հրանուշ Հակոբյանի զվարթ ձայնը, ինչը նշանակում է, որ ինքնատիպ նոր ծրագիր են կազմել կամ հաջող նոր ընթացք ապահովել£ Իր պաշտոնավարման 100 օրերը չի էլ հասցրել հաշվել… Ու պետք էլ չէ°£ Նա չի լռել 100 օր, որ հիմա նոր խոսի: Տիկին Հակոբյանի առաջին մամլո ասուլիսը տեղի էր ունեցել նրա պաշտոնավարության 29-րդ օրը: Նախարարի համար կարևորը` հասցնել պահ առաջ եզրեր գտնել` մեկ ամբողջության մասնատված բեկորները գոնե մերձեցնելու£ Իսկ ամբողջությունը 10 միլիոնանոց հայ ազգն է, որի 2/3¬ից ավելին օտար ափերում ծվարած «հայրենի բույնն են հիշում»£ Հայրենիքի տեսլականը իրականություն չի° դառնա, եթե այն տուն կանչող ծնողի հոգածությամբ ճամփադ չպահի, եթե օջախի ծուխը անմար չանի և տունդարձի արահետ չհարթի £ *** Նախարարի հետ առանձնազրույցը այդպես էլ չկայացավ£ Բայց նաև նոր պայմանավորվածության անհրաժեշտություն չեղավ£ Նրա աշխատանքային մեկ օրը, այն էլ` պատահաբար ընտրված, ցանկացած հարցուպատասխանից ավելի հագեցած էր£ Չընդհատվող ընթացք Հակիրճ այս բնութագիրը ամենօրյա աշխատակարգ է ՀՀ սփյուռքի նախարարությունում£ Եվ ընդհանրապես, որտեղ էլ աշխատել է Հրանուշ Հակոբյանը գործիչը, աշխատանքային օր կամ ժամ կոչվածը չնկատվող պայմանականություն է£ Ինչպես յուրաքանչյուր ձեռնարկում, աշխատանքային օրավերջն էլ տրամաբանական ինչ¬որ ավարտ պետք է ենթադրի. մոտավորապես այս սկզբունքայնությամբ է օրն ավարտված համարում նախարարուհին£ Բնականաբար` արդեն նաև աշխատակազմը, որի յուրաքանչյուր անդամը գիտակցում է, թե ինչ ասել է մեծ սփյուռք ունեցող երկրի այդանուն նոր կառույցի հիմնադիրը լինել, արահետ բացել դրա հետագա գործունեության համար և օտար ափերում դեգերող հայրենակիցներին փաստել, որ իրենց թիկունքին Հայրենիք ունեն£ …Երկու¬երեք ժամից Երևանի թաղապետերի հետ խորհրդակցությունն է£ Ու մինչ ձայնագրիչն եմ լիցքավորում, Նախարարի աշխատասենյակ է մտնում աշխատակազմի ղեկավար Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ£ Եկել է` ներկայացնելու Վրաստանի հայ համայնքի հետ տարվելիք աշխատանքների մշակվող հայեցակարգում կատարած շտկումները և իր ու աշխատանքային խմբի առանձին նկատառումները` ընդգրկուն այդ փաստաթղթի վերաբերյալ£ Ի դեպ, աշխատանքային խմբում են շահագրգիռ 5 նախարարությունների (Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության, Առողջապահության, Արտաքին գործերի), ինչպես նաև գիտակրթական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ£ - Հայեցակարգի նախագիծը մշակվում է Վարչապետի հանձնարարությամբ,¬ պարզաբանում է Հ. Հակոբյանը£ ¬ Երևի` պայմանավորված վերջին շրջանում Վրաստանում հայկական մշակութային արժեքների դեմ ոտնձգություններո՞վ,¬ հարցնում եմ£ ¬ Այդ դեպքերը նույնպես նպաստել են` խնդիրն առավել հրատապներից համարելու,¬ ասում է Ա. Զաքարյանը և հավելում. - Մինչ հունվարի վերջն այս նախագիծը կընդգրկվի Կառավարությունում քննարկվելիք փաստաթղթերի ցանկում£ Նպատակը հասկանալի է` հստակեցնել Վրաստանի հայ համայնքի զարգացումը խթանող ու հայապահպանությանը միտված առաջնահերթ խնդիրների և անհրաժեշտ միջոցառումների ուղղվածությունը£ Նախարարի փաստմամբ` - Այն պետք է նախատեսի 2 երկրների միջև միջպետական բարիդրացիական հարաբերությունների զարգացում և միաժամանակ պետք է ուղղված լինի Վրաստանում հայկական համայնքների պատմական, կրթամշակութային, կրոնական ժառանգության պահպանմանը` հակազդելով ուծացման գործընթացներին£ Պատահական չէ, որ նախագծի հիմքում վիրահայ համայնքների մանրակրկիտ ուսումնասիրություններից բխող առաջնահերթություններ են, և առաջարկությունները դիտարկվում են 2 մասով` ջավախահայությանն ու վրացահայ մյուս համայնքներին վերաբերող£ Իսկ ըստ ոլորտների իրավիճակը ներկայացնելուց հետո «Անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ» բաժնում իրատեսական բազմաթիվ առաջարկություններ են, որոնք միանգամայն իրագործելի են և կարևոր` որպես առաջին քայլ£ Ամեն գաղթօջախ իր դիմագիծն ունի. բնականաբար տարբերակված աշխատանքներ պետք է տարվեն£ Ջավախքի համար ամենաբարդը, թերևս, սոցիալ-տնտեսական վիճակն է, ինչի պատճառով էլ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից£ Ու գերազանցապես` ուրիշ արտերկրներ£ Եվ Հայեցակարգում կարևորվել է նաև այդ տարածքում տնտեսական ներդրումների խթանման ուղիների որոնումը£ Իսկապես` համակարգող օղակ 2008թ. սեպտեմբերին Հանրապետության Նախագահ Սերժ Սագսյանը հանդիպելով տարբեր պետություններում ՀՀ դեսպանների հետ` նրանց պատասխանատվության խնդիրն էր համարել նաև Սփյուռքի հետ տարվող աշխատանքները£ Եվ Հայաստան այցելող մեր դեսպանները Սփյուռքի նախարարի հետ համատեղ քննարկում են այն ծրագրերը, որոնցից այլևս անմասն չեն իրենք£ Եվ դա օրինաչափ է. մեր պետության պաշտոնական ներկայացուցիչների միջոցով նախարարությունը կարող է այլ երկրներում պետական մակարդակով իրականացվելիք ծրագրերը կյանքի կոչել£ Այդօր Հր. Հակոբյանի հյուրն էր Թուրքմենիայում ՀՀ դեսպան Վլադիմիր ԲԱԴԱԼՅԱՆԸ, ում հետ քննարկվում էին համահայկական առաջիկա համաժողովներին հայ մասնագետների մասնակցությանն առնչվող կազմակերպչական ու օրակարգային հարցեր£ Զրույցի առանցքում նաև «Արի տուն» ծրագրի շրջանակներում օտարաբնակ հայ պատանիներին Մայր Հայրենիքին ի մոտ ծանոթացնելու ուղղությամբ անելիքների հստակեցումն էր£ Այս խնդրի շուրջ նախորդ օրը պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի հետ£ Ու մինչ Վլ. Բադալյանի հետ Նախարարը շարունակում էր քննարկումները, փորձում եմ փոխնախարար Ստեփան ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ճշտել Լատինաամերիկյան երկրներ կատարած այցելության տպավորությունները£ Բրազիլիայում, Ուրուգվայում և Արգենտինայում հայ համայնքների հետ ունեցած հանդիպումները շատ են ոգևորել Հր. Հակոբյանին, սակայն նա խիստ մտահոգված է վերադարձել: - Նախարարը նկարագրեց, որ վիճակը ծանր է` հայապահպանության առումով£ Եվ եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն` գոյատևման սպառնալիքը կանխել չենք կարողանա£ 150-200 հազար հայ է ապրում այդ երկրներում, սակայն շատ քիչ են դպրոցները, մշակութային կենտրոնները£ Այդ համայքն աշխարհագրորեն էլ շատ հեռու է, կապը շատ փոքր է հայաշատ հզոր գաղութների հետ£ Տեղեկատվության մեծ պակաս կա. հայկական հեռուստատեսային հաղորդումներ չեն հեռարձակվում£ Ավելին, վերջին տարիներին այդ համայնքը չի համալրվել հայ նոր եկվորներով, ցածր է ծնելիության մակարդակը,¬ պատմում է Ստ. Պետրոսյանը, և նրա անկեղծ տագնապն ակամա փոխանցվում է ունկնդրիս£ Բարեբախտաբար` գործնական ծրագիրն արդեն կա, որը նույնպես շուտով Կառավարության հաստատմանը կներկայացվի£ Մասնավորապես, նախատեսվում է օժանդակել կրթական համակարգին` մասնագետ մանկավարժներ, մեթոդական նյութեր ու ձեռնարկներ տրամադրելով£ Այս առումով նպաստավոր կլինեն «քույր դպրոցներ» կապը և, իհարկե, «Արի տուն» ծրագրի կենսակոչումը` հատկապես այդ ու նման հեռավոր համայնքներում£ Նաև` մշակութային գործիչների, գրողների, մտավորական անհատների հետ հանդիպում ները կարող են պատռել Մայրենիի ու Հայրենիքի մոռացության շղարշը… Ստ. Պետրոսյանի լավատեսության հիմքերն եմ փորձում հասկանալ£ - Համագործակցում ենք տարբեր կառույցների հետ, և իշխանությունների աջակցությունն ենք վայելում£ Նախարարության գործունեության երեք ամիսների ընթացքում համոզվել ենք, որ Սփյուռքի հետ տարվող աշխատանքների հանդեպ անտարբեր չէ և ոչ մի կառույց£ Եվ, իհարկե, Նախարարի հմտությունը, բոլորին ոգևորելու ունակությունն ու նվիրական ծրագրերի իրագործման նախանձախնդրությունը նպաստում են կենտրոնացնել ջանքերը` միասնաբար նույն ուղղությամբ նայելու£ Այս մասին ակնարկում էին նախարարության բոլոր այն պատասխանատուները, ում հետ հասցրեցի հանդիպել£ Հիացմունքով դիտեցի մի քանի տեսաժապավեն, որոնք տիկին Հակոբյանի ելույթներն էին Ամերիկայի հայ համայնքների հետ հանդիպումներում: Ինձ ուրախացրեց այն հանգամանքը, թե ինչ խանդավառությամբ են նրան ընդունում Կալիֆոռնիայում, Արգենտինայում, Բրազիլիայում: «Արի տուն» Ծրագրի նպատակն է համահայկական կազմակերպությունների, դպրոցների և այլ կառույցների միջոցով Սփյուռքի տարբեր գաղթօջախների երիտասարդների (14¬ից 25 տարեկան) համար կազմակերպել 18-24 օրյա այցելություններ Հայաստան` իրենց հասակակիցների հետ շփվելու և Հայրենիքը իրական տեսնելու, պատմամշակութային հուշարձաններին ու հայոց պատմությանը ծանոթանալու համար£ Ծրագիրը հնարավորություն կտա նպաստել նոր շփումների, կապերի և հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև կնպաստի լեզվի զարգացմանը£ Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու, Հայրենք-Սփյուռք կապերը սերտացնելու, մասնակիցների շրջանակները ընդլայնելու նպատակով նախատեսվում է այն իրականացնել ՀՀ¬ում` հյուրընկալ ընտանիքների մասնակցությամբ£ Այս հարցում նախարարությունը սերտորեն համագործակցում է Երևան քաղաքի թաղապետարանների, ինչպես նաև հարակից` Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի մարզպետարանների հետ£ 2009 թ. համար նախատեսվում է «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպել մինչև 1000 երիտասարդների, պատանիների և աղջիկների այցելություն Հայաստան£ Երևանի համայնքապետերի հետ հանդիպումը հենց այս ամառ նախատեսվող հյուրընկալության քննարկումն էր£ Բնականաբար` պետք է մտահոգվել և° կենցաղային բավարար պայմանների ապահովմամբ, և° հնարավոր անցանկալի անակնկալների բացառմամբ, և° սփյուռքահայ պատանիների ժամանակի ճիշտ կազմակերպմամբ£ Չէ՞ որ այս և նման այցերը հիմնականում ճանաչողական են լինելու. Հայրենիքի հետ առաջին անգամ նրանք ծանոթանալու են իրենց հյուրընկալած ընտանիքների կերպարով, Մասիսը տեսնելու են նրա°նց պատուհաններից, Ծիծեռնակաբերդում խոնարհվելու են իրենց կացարան տված այդ մարդկա°նց երկյուղածությամբ… Ի վերջո, հայերենը լսելու են նրանց շրջապատում£ Անկեղծ ասած` հաճելիորեն զարմացրեց համայնքապետերի մտահոգ պատրաստակամությունը. նրանք պատրաստ են ու կանեն ամեն ինչ, սակայն խոստումներից առաջ լուրջ ճշգրտումների անհրաժեշտություն ունեն£ Խորհրդակցության արդյունքում որոշվեց ստեղծել համակարգող մի օղակ և աշխատանքային խումբ` թաղապետերի կողմից լիազորված համակարգողներով£ Ինչպես նաև` մինչև փետրվարի վերջը ներկայացնել այն դպրոցների ցանկը (նախընտրելի համարվեցին թեքումով դպրոցները), որոնց սաների ընտանիքները կարող են հյուրընկալել օտարախոս իրենց հայրենակիցներին… *** Նիստերի դահլիճից աշխատասենյակ տանող ճանապարհին Հրանուշ Հակոբյանը հրավիրում է երեկոյան ներկա գտնվել «Ցեղասպանությունն առանց մեկնաբանություն ների» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը£ Դժվար է, իհարկե, հրաժարվելը£ Սակայն շփոթմունքիս պատճառն այլ է` լրագրային մեկ հրապարակման շրջանակներում ինչպե՞ս տեղավորել իրենց աշխատանքային մեկ օրվա տպավորությունները£ - Հոգնեցի՞ր, ¬ հարցնում է կատակով£ Իհարկե` ոչ. հոգնելու ժամանակ էլ չկա այստեղ£ - Միանգամից այսքան ծրագրեր հղանալով հանդերձ, ո՞րն եք ավելի կարևորում` իբրև սկիզբ£ - Սփյուռքը բազմաշերտ է, բազմազան ու բազմակարիք, և մենք գրեթե իրար չենք ճանաչում£ Մեր գերխնդիրը բոլորին նույն գաղափարի` ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության շուրջ համախմբելն է, բոլորի հայացքը դեպի հայրենիք հառելը£ - Այդ առումով մեծ է հատկապես մշակույթի ու դպրոցի առաքելությունը£ Մինչդեռ օտար երկրներում միշտ չէ, որ հայեցի կրթություն կա և մեր արվեստն է ներկայացվում£ - Ցավոք` Սփյուռքում հիմնականում անհատ մարդկանց կամ ոչ մշակութային կառույցների միջոցով է ներկայացվում մեր արվեստը, և ավելի շատ գործում են «ծանոթ-ընկեր -բարեկամ» կապերը` պարտադրելով սեփական ճաշակը£ Այդ հարցում պարտադրանքներ լինել չեն կարող£ Բայց եթե կլինեն խմբեր, որոնց շրջագայությունը մեր նախարարութ յունը կկազմակերպի, վստահ եղեք` կընտրվեն միայն ամենաբարձրաճաշակ պրոֆեսիոնալները£ Դա պատվի ու պատասխանատվության խնդիր է£ Նախարարն իրենց աշխատանքի առայժմ ամենատեսանելի արդյունքներից է համարում Երևանի պետհամալսարանի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի բացումը, ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտներում սփյուռքի բաժինների բացումը, որոնք պետք է զբաղվեն սփյուռքագետ կադրերի պատրաստմամբ£ - Մեր երիտասարդ գիտնականները թեզեր կգրեն, կուսումնասիրեն հայ գաղթօջախների պատմությունը, որը մեր ժողովրդի պատմությունն է£ 1946-48 թթ. հայրենադարձությանը նվիրված փայլուն մի կոնֆերանս անցկացրինք, որտեղ 35 գիտնականներ իրենց ուսումնասիրությունները ներկայացրին£ Նպատակը դրանց հիման վրա հայրենադարձության ծրագիր ստեղծելն էր, և գտնում եմ, որ մեծ էր նպաստը… Դուռը կրկին թակում են, և նախարարը նայում է ժամացույցին. - Արմանը պետք է գա` ներկայացնելու Հայ ճարտարապետների համաժողովի նախապատրաստական աշխատանքները£ Ու հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Արման ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ներկայացնում է. - Ապրիլի 21-23¬ը Երևանում անցկացվելու է հայ ճարտարապետների համաժողով, որի ընթացքում քննության կառնվեն ճարտարապետության և հայ ճարտարապետական ներուժի համախմբման հիմնախնդիրները£ Կկազմակերպվի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև տարվա լավագույն նախագծի քննարկում£ Կընտրվի նաև Հայ ճարտարապետների համահայկական ընկերակցության համակարգող մարմին£ Նպատակը, բնականաբար, մեկն է` համախմբել աշխարհի տարբեր ծագերում բնավորված հայ ճարտարապետներին և նրանց մտքի սլացքն օգտագործել նաև Հայաստանում` ոլորտի հիմնախնդիրների բացահայտելու, անհրաժեշտ ծրագրեր մշակելու և իրականացնելու համար£ Վերջին հաշվով այն կնպաստի` Հայաստանի ճարտարապետական միտքը միջազգային մակարդակին համաքայլ դարձնելուն£ «Օր մեծարումի» Մշակույթի, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Նադյա ԱՆՏՈՆՅԱՆԻՆ լսում եմ մեծ բավականությամբ, բայց մեղքի զգացումով£ «Ներիր, հարգելիս, սակայն այս կարճ ժամանակամիջոցում ձեր կատարած ծավալուն գործերին շատ հակիրճ եմ անդրադառնալու»,¬ մտովի մեղանչում եմ նրա առաջ£ Իսկ նա պատմում է «Մեծարման օր» ծրագրերի մասին£ Անվանի սփյուռքահայերին մեծարելն, անշուշտ, ազգօգուտ ձեռնարկներից է£ Գնահատել ու ավելի մոտիկից ճանաչելի դարձնել այն հայ զավակներին, ովքեր իրենց գործով, իրենց տաղանդով ազգի անունն են պանծացնում£ Անդրանիկ միջոցառումը նվիրվելու է Ալեք Մանուկյանին: Շառլ Ազնավուրին նվիրված տոնակատարությունը նախատեսված է մայիսի 3¬րդ տասնօրյակում, երբ Երգիչը Հայաստան կժամանի£ Նրա և հայ հանդիսատեսի համար հաճելի անակնկալ կլինի ոչ միայն բացօթյա հանդիսությունը, այլև հայրենանվեր ու բարեսիրական գործունեությունը ներկայացնող տեսաֆիլմը£ Ընթացիկ տարում նմանատիպ մեծարանքների կարժանանա նաև հայրենիքի շենացմանը մեծ նպաստ բերած գործարար Քըրք Քըրքորյանը£ Այո, արժանավորների կերպարը նաև դաստիարակող է£ Միաժամանակ էլ` գնահատանքը ազդակ է այլոց համար ևս£ Այդ շարքի տեսահոլովակներն էլ, հավանաբար կրելու են «Ճանաչիր մեծ հային և նմանվիր նրան» խորագիր¬պատգամը և առաքվելու են նաև բոլոր գաղթօջախներ£ Վերջիններիս համար հաճելի ու օգտակար մեկ այլ անակնկալ էլ է պատրաստվում. հեքիաթների «Հայ աշխարհ» ժողովածուն նույնպես Հայրենիք¬մոր ձայնով (արևելահայերեն ու արևմտահայերեն էջերով) աշխարհասփյուռ հայ մանուկներին կպատմի իրենց նախնյաց հորինած ու նրանց հոգին զորացրած ազգային հեքիաթները£ - Դա կզորացնի երեխայի ազգային ինքնությունը, կմոտեցնի իր արմատներին,¬ համոզված է Ն. Անտոնյանը£ Իրոք, այդպես է… *** Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Տիգրան Հարությունյանը մեր գործընկերն է` ճիշտ կհասկանա տողերիս ժլատության պատճառը£ Բացի այդ` օրը մոտենում է ավարտին, իսկ ինքը դեռ շատ անելիքներ ունի£ Կրթական կոնֆերանս են նախապատրաստում. քննարկումների փուլը շուտով կավարտվի£ - Հարավային Ամերիկա և Կալիֆոռնիայի նահանգ Նախարարի վերջին այցելության ընթացքում եղանք մի շարք հայկական ուսումնական հաստատություններում£ Եզրակացությունը մեկն էր` հնարավորինս արագ ակտիվացնել է պետք շփումները, ինչի հնարավորությունը տալիս են ժամանակակից տեխնոլոգիաները£ Պայմանավորվել ենք պարբերաբար տեսակամուրջներ կազմակերպել` ամենատարբեր թեմաներով,¬ ասում է Տիգրանը` հայացքը համակարգչային էկրանից չկտրելով£ Իսկ Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև գործակցության զարգացման շրջանակներում Կալիֆոռնիայի հայկական ուսհաստատությունների ղեկավարների հետ տեսահամաժողովի ծրագրերի իրագործումն արդեն օրերի խնդիր է… Նախարարի աշխատանքային յուրաքանչյուր օրն ավելի հագեցած է, քան հնարավոր եղավ ներկայացնել: Բազմաճակատ գործունեություն` նախարարության կազմավորմանը զուգընթաց: Եվ` ուսումնասիրություններ, առաջարկություններ, որոնումներ: Արդյունքում` հիրավի հավակնոտ ու իրատեսական ծրագրեր, որոնց կենսակոչելը նվիրական նպատակ է Սփյուռքի նախարարի համար:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ