ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Շատերը նրան համարում են հայ կին մտավորականի հավաքական կերպար: Իսկ անձամբ առնչվելով Աստղիկ Գևորգյանի հետ, գոնե ինքդ քեզ չես կարող չխոստովանել, որ մտավոր ներուժը պարզապես էություն է, հոգու վիճակ, այլ ոչ` ձեռքբերովի կեցվածք: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենից ավելի դժվարացել եմ հասկանալ չար և անհանդուրժող մարդկանց£ Մինչև հիմա էլ ես չեմ կարողանում գտնել այն ճանապարհը, որը ինձ համար կհեշտացնի հասկանալ չար մարդու բնույթը£ Միշտ մտածել եմ, որ չարությունը ամայացնում է հոգին և շատ լավ գիտեմ` այդպես ապրելը խիստ ծանր է£ Չի կարելի անընդհատ բացասականով, քայքայող գործոններով ապրել. բարկությունն ու չարությունը վատ խորհրդատուներ են£ Մարդը պետք է հոգին լցնի դրականով, բարությամբ, շրջապատի հաջողություն ներով ուրախանա£ Եթե մարդը միայն իր ձեռքբերումներով է հոգևոր սնունդ ստանում, դա շատ քիչ է£ Դու ապրում ես հասարակությունում, և միայն քո լավ լինելը բավարար չէ£ Պետք է շրջապատդ էլ առողջ, հայրենասեր, բարի, հաջողակ լինի, որ դու քեզ հարուստ զգաս£ Կա նաև ինքնամաքրում ասվածը, ինչը ժողովրդի պարագայում, ինձ թվում է, հավաքական հասկացողություն է£ Ժողովուրդը ծովի նման ինքնամաքրման հատկություն ունի, և եթե մենք հետադարձ հայացքով մեր պատմությանն ենք նայում, տեսնում ենք, որ տարբեր ժամանակաշրջաններում էլ հասարակությունն անընդհատ ուժ է գտնում ինքնամաքրման համար£ Բնությունն այնպես է ստեղծել մարդուն, որ նա ինքն է որոնում դրականը£ Նույնիսկ վշտի մեջ ապրողն էլ, վերջիվերջո, ցանկանում է ուրախություն տեսնել. սկզբում ուրիշի ուրախությամբ, հետո էլ անձնականում է որոնում` կյանքը թեթևացնելու համար£ Պարզապես ես այստեղ շատ կարևորում եմ գիտակցության գործոնը. դա այն մեծ ուժն է, որ պետք է առաջնային լինի և մարդուն պարտադրելով ուղղորդի հասարակությունում իր ճիշտ տեղը£ Յուրաքանչյուրը պետք է ինքնաքննադատաբար վերաբերվի իր ամեն քայլին: Մեր ժողովուրդն այժմ ամենից շատ կարիքը ունի բարության, հոգատար ձեռքի, հանդուրժողականության, միասնության, բարեկեցության£ Բարությունը կամաց¬կամաց դեֆիցիտ է դառնում£ Լիովին համաձայն եմ Վարդան Պետրոսյանի հետ, ով ասում է. «Ինձ ատողին էլ եմ ես սիրում»£ Միայն սերը կարող է մեղմել ներքին լարվածությունը£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ -Այդ հարցը, ճիշտն ասած, ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև ամեն մեկը ծնվել է այնպիսին, ինչպիսին որ պետք է լույս աշխարհ գար£ Իտալացի, հայ, ամերիկացի, անգլիացի` դա կապ չունի որևէ ազգի գերադասելու կամ թերագնահատելու համար£ Օրինակ` շատ սիրում եմ իտալացիներին, որովհետև մեզ նման են` մշակույթ սիրող, զգացմունքային£ Նաև համակրում եմ գերմանացիներին` իրենց ճշտապահության, օրինապաշտության համար և, իհարկե, կուզեի, որ մենք էլ այդպիսին լինեինք£ Անչափ սիրում եմ աշխարհի բոլոր հայերին£ Սիրում եմ իմ հայրենիքը, այն քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ. դա անօրինակ, հրաշք Երևանն է£ (Բայց դա չի նշանակում, որ Վիեննան կամ Վենետիկը չեմ գնահատում)£ Եվ անպայմանորեն մտածում եմ` ինչ լավ է, որ ես հայ եմ ծնվել£ Հիշում եմ շատ տարիներ առաջ գրողներից մեկի հետաքրքիր նկատառումը` «Եթե «Արմենիա» հյուրանոցի մայթը դառնար մի հսկա ձայնագրիչ, ապա կձայնագրեր սփյուռքահայ զբոսաշրջիկների կարոտի հառաչներն ու ողջագուրանքները` հարազատների հետ»£ Կարծում եմ` ոչ միայն հայաստանածին հայերն են գոհ, որ իրենք հայ են, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում ծնված հայերը, քանի որ կա արյան կանչ£ Վերջին հաշվով` ազգային պատկանելությունը նաև հպարտություն է պարգևում և պարտավորություններ թելադրում£ Տա Աստված, որ յուրաքանչյուր հայ գիտակցի դա£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, որ այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիք դժվարանում եմ ասել, քանզի խառնվածքով ես անմիջական եմ, անկախ եմ որպես անհատ£ Կյանքում հրորդ չեմ ունեցել. որևէ մեկը սկուտեղի վրա չի մատուցել ցանկություններս: Դպրոցն ավարտել, բուհ ընդունվել, աշխատանք… հաջողությունների հասել եմ իմ սեփական ջանքերով£ Այդ իմաստով շնորհակալ եմ ճակատագրին, որ երբեք կախման մեջ չեմ եղել որևէ մեկից` շնորհիվ իմ նվիրման, որոնումների, ինքնակրթության, սեփական ուժերի նկատմամբ վստահության£ Ես շատ կարևորում եմ կայացած մարդուն, անհատականությանը`անկախ տարիքից ու զբաղեցրած դիրքից: Գուցե եղել են բաներ, որ ոչ մեկին չեմ ասել. ուրեմն այդպես է պետք եղել£ Բայց որ հատուկ ինչ-որ գաղտնիք պահած լինեմ` չեմ կարողանում հիշել£ Իմ զգացումները, շրջապատի հանդեպ վերաբերմունքս միշտ եղել է բաց£ Իհարկե` ոչ ընթերցարանի բաց գրքի պես, որ ցանկացած անցորդ, այցելու կարող է թերթելով ծանոթանալ£ Ամենևին£ Ի վերջո շատ կարևոր է նաև, որ յուրաքանչյուրն իր կյանքի դժվարությունները չփաթաթի որևէ մեկի վզին. մարդիկ մեղք են£ Բոլորն էլ դժվարություններ ունեն. պետք է ելքեր գտնես£ Մաքառումներով դժվարությունների հաղթահարումից հետո ունեցած ձեռքբերումը անչափ քաղցր է£ Օրինակ, ես տեսնում եմ, թե խմբագիրները ինչ տիտանական ջանքեր են ներդնում, որպեսզի գումար հայթայթեն` թերթը լույս ընծայելու համար£ Մենք այն կարդում ենք, առանց իմանալու, թե խմբագիրը ինչ է արել մինչև այդ թերթը լույս է տեսել£ Ես հարգում եմ այդ մարդկանց£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ոչ թե առեղծվածային, այլ ինձ զարմացնում է, այսպես ասած չեմ կարողանում հաշտվել թույլ մարդկանց հետ£ Ես թույլ մարդ չեմ սիրում£ Ինձ համար անհասկանալի է` մարդը ո՞նց է կարողանում իրեն այնպես պահել, որ իրեն խղճան. անընդունելի° է խղճահարույց պահվածքը£ Ցանկացած իրավիճակում բանական արարածը պետք է ելքեր որոնի ու միշտ փառք տա Աստծուն£ Ամենակարևորը` կյանքը իրեն տրված է և նա պետք է կարողանա` այն օգտագործել` հօգուտ հարազատների, երկրի, հասարակության£ Եվ պետք է բարի հետք թողնի: Բարի հետք թողնելը մարդու ամենակարևոր առաքելությունն է£ Ինձ անհասկանալի է մնում նաև մարդու ծուլությունը£ Ինչպե՞ս կարող է մարդը անբան, անգործ նստել` ամբողջ օրը ոչինչ չանելով£ Կան նաև տիեզերական առեղծվածներ, սակայն այդ անլուծելի խնդիրները ապրելուն չեն խանգարում£ Կյանքը գնում է իր ընթացքով, և եթե շատանան ակտիվ, ազնիվ, բարի ու արարող մարդիկ, ապրելն ավելի դյուրին ու հաճելի կդառնա£ - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ - Մանկության հուշերը… Նշանավոր գրող, հրապարակախոս լրագրող, Բեյրութի «Նաիրի» թերթի խմբագիր, երջանկահիշատակ Անդրանիկ Ծառուկյանը «Մանկություն չունեցող մարդիկ» գրքում այսպիսի տողեր ունի. «Եթե ես զգամ, որ աչքերս փակելով հեռանում եմ այս աշխարհից` առաջին սիրո համբույրը չէ, որ պետք է հիշեմ, այլ մանկությունը»£ Իրոք, մանկության հուշերն են ամենապայծառը. ամեն մի հուշ իր գեղեցկությունն ու մաքրությունն ունի, բոլորն էլ թանկ են£ Զարմանալի կարող է թվալ, բայց ինձ համար ամենահիշարժանը դպրոցական տարիներն են£ Չեմ կարող մոռանալ այն ոգևորությունը, երբ մեր վոլեյբոլի թիմը քաղաքային մրցումներին առաջին տեղը գրավեց. չեք պատկերացնի, թե դա ինչ երջանկություն էր, ի¯նչ ցնծություն: Մենք հատկապես հաճույք էինք ստանում, դասերից փախչելիս£ Այն ժամանակ տղաների ու աղջիկների դպրոցներն առանձին էին£ Եվ շատ լավ եմ հիշում այն օրը, երբ Անաստաս Միկոյանը եկել էր Հայաստան, և դպրոցականներին հավաքագրում էին, որպեսզի տանեին նրան դիմավորելու£ Մեր դասարանին չէին տարել£ Վիրավորվելով` ամբողջ դասարանով փախանք դասերից և գնացինք Անաստաս Միկոյանին դիմավորելու£ Այստեղ խոսում էր ոչ թե անկարգության գործոնը, այլ մեծ հայ է գալիս Մոսկվայից, և մե°նք էլ պետք է լինենք նրան դիմավորողների շարքում£ Այս մանկական հայրենասիրությունը, ազգային հպարտութ յունը շատ հետաքրքիր զգացողություն էր, որը հետո պետք է ձևավորվեր, դառնար նվիրված քաղաքացու կեցվածք£ Հրաշալի ռեֆերատներ են եղել, գրական խմբակի պարապմունքներ, հանդիսավոր նիստեր ենք անցկացրել£ Շատ¬շատ են հուշերը ...

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ