ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


p Պաշտպանության նախարարությունում գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակաշինությունը տեւական, ծանր գործ է եւ պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն առաջնային է համարել երկրի պաշտպանողականութան ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետեւողական քայլերը` զինված ուժերի մշտական կատարելագործումն ու զարգացումը դիտելով ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալու կարեւոր գրավական: - Մեկ անգամ չէ, որ խոսել ենք մեր բանակի դերի ու նշանակության, նրա անընդհատ եւ առաջանցիկ զարգացման կարեւորության մասին: Պարբերաբար լինելով զորամասերում, ես անձամբ եմ հետեւում գործընթացին, տարվող աշխատանքներին, կենսապայմաններին, բարոյահոգեբանական մթնոլորտին եւ, իհարկե, մարտական պատրաստության աշխատանքներին: Զարգացումն, իհարկե, ակնառու է եւ ակնհայտ` դրված կայուն հիմքերի վրա: Այստեղ որեւէ կասկած լինել չի կարող: Բայց սա խնդրի միայն մի կողմն է, եւ մենք սրանով չենք կարող բավարարվել: Պաշտպանական համակարգը ժամանակակից պայմաններում համալիր մի հաստատություն է, որը ոչ միայն պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին, այլեւ` անընդհատ պետք է ձգտի համաքայլ լինել առկա լավագույն չափանիշներին,- ասել է Նախագահը: p ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գիտակրթական և հասարակական շրջանակների ներգրավումը, մասնավորապես` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակման ընթացքում հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ գիտական-հասարա կական ներուժի օգտագործումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումները: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, շեշտելով քննարկվող հարցերի համազգային բնույթը և այդ համատեքստում նման ձևաչափով հանդիպման կարևորությունը, նշեց, որ ներկայացվող տեսակետներն անպայմանորեն հաշվի կառնվեն պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ մշակվող փաստաթղթերում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլերում: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ Ս.թ. հունվարի 24-ին, ժամը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեկան հաշվետու զեկույցը և ամենամյա ավանդական հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: