Երևանի կապի առանձին գունդում


ՀՀ զինված ուժերում մեկնարկել է 2009թվականի նոր ուսումնական փուլը Այս առիթով էլ Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ կապի առանձին գունդ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որտեղ ուսումնական փուլի մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ ԶՈւ կապի և ԱԿՀ վարչության պետ, կապի զորքերի պետ, գեներալ-մայոր Ա. Բաբուրյանը, որը շնորհավորեց անձնակազմին` հանդիսավոր օրվա կապակցությամբ: Գնդի անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը շրջեց զորամասում, եղավ զորամասի` վերջերս կապիտալ վերանորոգված զորանոցում, ծանոթացավ զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվեց հանձնարարականներ: Ապա Ս. Օհանյանն այցելեց զորամասի ավտոհավաքակայան, ծանոթացավ ավտոտեխնիկայի վիճակին, դրանց պահպանման պայմաններին, որից հետո այցելեց հարևանությամբ տեղակայված պահպանման և սպասարկման գունդ. նախարարը բարձր գնահատեց գնդում պահակային ծառայությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարված աշխատանքները` անվանելով այն օրինակելի: