Հիմա էլ` Բասկովը


Այո, այո. Նիկոլայ Բասկովն իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ դեմ չէր լինի` ամուսնանալ Ալլա Պուգաչովայի հետ£ Տարիքը բնավ նշանակություն չունի. Կիրկորովն ու Գալկինը` մեզ օրինակ (վերջինը փոքր է նույնիսկ Քրիստինա Օրբակայտեից)£ Բասկովն ասել է նաև, որ Ալլա Բորիսովնան կարող է երջանկացնել ցանկացած տղամարդու£ Ի դեպ, երգիչը հերքել է տարածված այն շշուկները, թե ինքը պատրաստվում էր ամուսնանալ այլ երգչուհու` Մոնթսերրատ Կաբալյե Մոնսիթի դստեր հետ£ - Մեկ անգամ հանդիպելը սիրավեպ կանվանե՞ք£ Իսկ մեզ մոտ, եթե մի անգամ ինչ¬որ բան եղել է, ինչ¬որ տեղ տեսել են` արդեն սիրավեպ է£ Նախկինում սիրավեպ համարվում էր առնվազն մի քանի տարի ձգվող կայուն հարաբերությունները£ Բայց ահա անձամբ Մոնթսերրատի հետ մեր սիրավեպը շարունակվում է արդեն 8 տարի,¬ հպարտորեն հայտարարել է Բասկովը£¬ Ես նրան այցելում եմ ամեն ամիս£ Աշխարհում նրա միակ աշակերտը ես եմ, և այդ մասին նա ասել է բոլորին£ Այդ կինն ինձ նվիրել է ամենկարևորը` ինքնավստահություն£