Ընտանեկան ևս մեկ մանրամասն


Բարաք Օբամայի` Հուսեյն Օնյանգո պապիկը, պարզվում է, անցյալ դարի 40-ական թվականներին մասնակցել է բրիտանական գաղութարարներից Քենիայի ազատագրման պայքարին: 1949-ին նա ձերբակալվել ու բանտ է նետվել, որտեղ կտտանքների է ենթարկվել բրիտանացի զինվորների կողմից (հաղորդել է The Times թերթը): - Սպիտակամաշկ զինվորներն իրենց աֆրիկացի պահնորդներին հանձնարարել էին ամեն առավոտ նրան ծեծել` մինչև խոստովանություն կորզելը,- լրագրողներին պատմել է Հուսեյն Օնյանգո Օբամայի կինը:- Նա ասում էր, որ երբեմն իրեն ճզմում էին մետաղյա ձողերով, ծակոտում նստատեղը, սուր ասեղներ մտցնում եղունգների տակ: Այդ պահերին իրեն կախում էին գլխիվայր, ձեռքերն ու ոտքերը կապկպված: Բարաքի տատիկի խոսքերով` այդպիսի տանջանքներից հետո, Օբամա պապիկն իր ողջ կյանքում խորը ատելություն է տածել բրիտանացիների հանդեպ: Ջաստին Թիմբեռլեյկը խուսափում է նախկին «զոքանչից» Երգիչն իրեն մի կերպ զսպել է, որ չփախչի ռեստորանից` երբ այնտեղ հայտնվել է Բրիթնի Սփիրսի մայրը: Լոս Անջելեսի ասիական ռեստորաններից մեկում սեղան պատվիրելով` նա որոշել է ընթրել իր նոր ընկերուհու` Ջեսիկա Բիլի հետ: Բայց թարսի պես հենց նույն երեկոյան այնտեղ է հատնվել Բրիթնին ` մոր մտերմուհիներով շրջապատված: - Դա սարսափելի է: Ջեսիկան ու Ջաստինը ասես մեխվել էին իրենց տեղերում` ջանքեր գործադրելով չնայել Սփիրսի կողմը: Մոտ կես ժամից վերջինս հեռացավ ռեստորանից, բայց ընկերուհու հետ Ջաստինը նույնպես շուտ դուրս եկան,- usweekly.com-ին պատմել է մատուցողը: Ի դեպ, ասում են` զարմանալի չէ Ջաստինի նման վերաբերմունքը նախկին հարսնացուի ու նրա մոր հանդեպ: Նրանք այս միջադեպից առաջ վերջին անգամ հանդիպել են անցյալ տարի` Մադոննայի համերգի ժամանակ` հանդես գալով մենակատարումներով (դարձյալ` Լոս Անջելեսում): * * * - Մեր այս կռիվ-պատերազմներն ինձ արդեն զզվեցրել են,- ասում է կինը:- Արի բաժանվենք: - Չէ°, սրանից հետո, խոստանում եմ` առանց ծպտուն հանելու մռութդ կջարդեմ: Բայց խոստացիր, որ դու էլ չես աղմկի: * * * Հիսթերիայի մեջ ընկած` կինը բղավում է. - Դու ինձ ատում ես: Պատկերացնում եմ, թե ինչքան ես ուզում մեռնեմ, որ գաս ու թքես գերեզմանիս: - Բայց ինձ հերթ կհասնի՞: Քեզ ատողներն այնքա¯ն շատ են: * * * Զորամասում քաղպարապմունք է: - Բալոյան, ի՞նչ է հայրենիքը,- հարցնում է սպան: - Չգիտեմ, պարոն սպա: - Տգե°տ: Սարոյա°ն, ի՞նչ է հայրենիքը: - Հայրենիքը իմ մայրն է,- ասում է Սարոյանը: - Բալոյա°ն, հասկացա՞ր: - Այո, հայրենիքը Սարոյանի մայրն է: - Ես քո մերը… Տգետ, հայրենիքը նաև քո° մայրն է, հասկանո՞ւմ ես: - Հասկացա°… Ես Բալոյանի եղբայրն եմ: * * * Երիտասարդ գրողը, ոգևորված, շատ մեծ տպաքանակով գիրք է տպում: Օրեր, ամիսներ են անցնում, բայց ոչ մի օրինակ չի վաճառվում: Հեղինակը մամուլում հայտարարություն է տպագրում. «Որոշել եմ ամուսնանալ իմ գրքի հերոսուհու նման աղջկա հետ»: Հաջորդ օրն արդեն տպաքանակի կեսը սպառված էր: * * * - Երբ ջերմությունս բարձրանում է, ամուսնուս հետ սեքսով եմ զբաղվում ու մի լավ քրտնում: Առավոտյան արթնանում եմ լրիվ առողջ,- հիվանդ ընկերուհուն ասում է մտերմուհին: - Հետաքրքիր միտք է. հարկավոր է փորձել,- ասում է հիվանդը: Հաջորդ օրը նա գալիս է ապաքինված. - Շնորհակալություն, սիրելիս, մեթոդդ օգնեց, բայց քո ամուսինը այդպես էլ չհավատաց, որ դա քո խորհուրդն է: * * * Կեսգիշերին հարբած տղամարդուն կանգնեցնում է ոստիկանը. - Այս ժամին ո՞ւր ես գնում: - Հարբեցողության ու անբարոյականության մասին դասախոսություն լսելու: - Գիշերվա ժամը 3-ին ո՞վ է դասախոսություն կարդում: - Եթե տուն հասնեմ` կինս ու զոքանչս, թե ոստիկանություն տանեք` ձեր կոլեգաները: