Ավանգարդիզմներ


Թերի մարդկանց չարժե կարևորել Թերի Դևիսը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ իր անունը լավագույնս է բնորոշում սեփական անձը: Երևի նրա անունը հայերն են դրել: Հիմնախնդիրը «մեռավ» «բնական մահով» «Հնարավորությունների պատուհանից» իրեն դուրս է նետել ԼՂ հիմնախնդիրը և այդպիսով ինքնասպանություն գործել: Թաղմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի նախագահները և արտգործնախարարները: «Կարմիր լույս» «կապույտի» առջև ԱՄՆ նոր նշանակվելիք դեսպան Հոգլանդի առջև դեպի Հայաստան կանաչ լույս չէր կարող վառվել, քանի որ նա չափից դուրս «կապույտ» էր: «Ազատ լողի» զոհը 2007 թ. Հայաստանում հանդիսավոր պայմաններում տեղի կունենա դոլարի հոգեհանգիստը: Պատվո պահակ կկանգնեն ՀՀ ԿԲ-ի ղեկավարները: Յոթի ու քառասունքի արարողություններից հետո տեղական արտադրողները «կարտահանվեն» արտերկիր: Թե չէ «տակ էին տալու» Ասում են, Հայաստանում փողով հեղափոխություն «սարքել» պատրաստվող տերություններն ու կազմակերպությունները, ճիշտ ժամանակին նախազգուշաց ման առիթով, ՀՀ նախագահին շնորհակալական հեռագիր են ուղարկել` սեփական ֆինանսները կորստից փրկելու համար: Ժողովրդական նոր խոսք Հայաստանում չկաշառվողներ չկան, կան «թույլ» կաշառատուներ: Է, գոռա ու գոչիր, ո՞վ է լսողը Ընդդիմություն - Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ մահու սյուն, Պիտի գոռամ, պիտ գոչեմ, Անդադար` հեղաշրջում: Դուռ ու լուսամուտ, բայց ոչ «հեղափոխական փող» «Ֆրիդոմ Հաուզ» հիմնադրամի միջոցներով Հովհաննես Հովհաննիսյանին «թազա» դուռ են ուղարկել և մի երկտող` «պետք լինի` եվրոլուսամուտ էլ կուղարկենք, բայց որ ամբողջ օֆիսդ էլ վառվի, «հեղափոխական» փողերի հույս չունենաս»: Քարացնող «շարժումներ» Այդ ինչպես է լինում, որ Հայաստանում այսքան շատ շարժումներ են կազմակերպվում, բայց ժողովուրդը արձանի պես քարացած է: Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ Վիկտոր Դալլաքյանի կարապի երգը Թաք տանեին, տանեին Ինձ այս վիճակից հանեին, Օրենք կգրեմ հատորներով, Փող չեմ ուզի տարիներով, Վերջին սերս կլինի, Միայն թե մեկն ինձ տանի: «Հանրապետական» լինի, Թե «Բարգավաճ» կլինի, Ով էլ լինի նոր տերս Կասեմ սա է արև, ա¯խ: Ձոն դաշնակցությանը Կոռուպցիայի դեմ մղված անհավասար պայքարում հերոսաբար պարտվելուց հետո, ՀՅԴ հայաստանյան ընկերները, ոգեկոչելով նախնյաց հերոսներին, այս անգամ ձեռնամուխ են եղել գիտության և կրթության դեմ պայքարին` հաստատ հաղթելու վճռականությամբ: Մաուզերիստի ոգով Պատմում են, իբր, երբ սոցնախարար, դաշնակցական Աղվան Վարդանյանին հայտնել են, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել սոցքարտերի մասին օրենքը, նա ոլորել է բեղերի ծայրերը, ձեռքը դրել մաուզերին (կամ այնտեղ, որտեղ պետք է լիներ այն) ու ասել. - Թքա°ծ: Միջազգային ճգնաժամային խմբի դիտարկումը Երբ փողոց դուրս կգա ընդդիմության կրիտիկական զանգվածը, այդ օրը կսկսվեն իշխանությունների կրիտիկական օրերը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ