Ամանոր


Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Նոր Նորք համայնքի ղեկավար Ավարտվում է մեր կյանքի հերթական տարին` 2006-ը, և Քրիստոսի ծննդյան օրից, դրանից էլ դեռ շատ առաջ, մարդիկ միմյանց բարեմաղթել են, որ աշխարհում խաղաղություն լինի, արտերում ու այգիներում` առատություն, սեր ու համերաշխություն` օջախներում: Հնի ու նորի սահմանագծին մարդիկ միմյանց երջանկություն են մաղթել և առ Աստված հղել ամենաջերմ աղոթքներ: Հավատով, սպասելով, երազելով: Ավարտվում է տարին: Նոր Նորք համայնքի բնակիչները նույնպես հրաժեշտ են տալիս արդեն պատմություն դարձող, իր դեմքն ու հետքը թողած տարվան և բարու, առատության, խաղաղության ակնկալիքով են նայում նորելուկին: Մեզ ու մեր երկրի, մեր համայնքի անցած ճանապարհին արդար, անաչառ ու քննախույզ նայելով, այսօր գոհունակությամբ պիտի արձանագրենք, որ այդ ճանապարհին ուրախություններ ու ոգևորություններ շատ են եղել: Արդեն տեսանելի են կայուն առաջընթացի միտումները, մեր համայնքն իր ստեղծագործ, ժրաջան ու պրպտուն աշխատանքով, վերանորոգված բազմաթիվ տանիքներով, սոցիալ-մշակութային շենքերով, օր-օրի ավելացող լուսավոր ու ասֆալտապատ փողոցներով, նոր պուրակներով ու կանաչ զանգվածներով, և որ ավելի կարևոր է, մարդկանց հավատի վերընձյուղումով հանրապետությունում ճանաչվեց լավագույնը... Այո, արածի համար գոհանալով, չարածի համար անհանգստանալով է իր հաշիվները տարվա հետ փակում Նոր Նորքը: Իմ, ավագանու խորհրդի անդամների, թաղապետարանի ողջ անձնակազմի, նոր նորքեցիների անունից շնորհավորում ենք բոլորի աԱմանորը, մաղթում երջանկություն և բարօրություն: Կամքով լեցուն եղեք, եղեք միաձույլ, անչար ու թեթևացած դիմավորեք նորը...