Մահափորձերի ռեկորդակիրը


Կուբայի նախկին առաջնորդի անունը գրանցվել է Գինեսի գրքում` որպես անհատ, ում դեմ ամենաշատ մահափորձերն են կատարվել: Նրա կյանքի դեմ կատարված ոտնձգությունները հաշվարկելիս, այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովն օգտվել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության արխիվներից, որովհետև հենց նրա նախաձեռնությամբ են իրագործվել մահափորձերի մեծ մասը: - Ընդհանուր առմամբ հաշվվել է 638 մահափորձ` ամենատարբեր միջոցներով. ներառյալ դիպուկահարների գրոհները, կոշիկի, ու նույնիսկ բեյսբոլի գնդակի մեջ թաքցված պայթուցիկ սարքերը, ծխագլանակներում տեղադրված թույնը,¬ տեղեկացրել է կուբայական կայքերից մեկը` հավելելով, որ այդ գրոհներից և ոչ մեկը նպատակին չի ծառայել (հաղորդել է «Ինտերֆաքս»¬ը):