1 ՀԱՐՑ


 

Կոչ եմ անում ծնողներին` չդիմել անարդար քայլերի: Եթե կան արտոնություններ, ապա դրանց հիման վրա բանակի ղեկավարությունը կարող է ընդառաջել և զորակոչիկին ուղարկել ծառայության այնպիսի վայր, որը կհամապատասխանի նրա գիտելիքներին և առողջական վիճակին: Այս ամենն իմ անձնական վերահսկողության տակ է: Շատ խիստ ենք լինելու, թողտվությունները բացառվելու են, որպեսզի արդարությունը միշտ գերակայի:

«Ավանգարդի» հարցին պատասխանում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ

- Պարոն նախարար, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվել, ի՞նչ նոր քայլեր են ձեռնարկվել, որպեսզի արդեն իսկ մեկնարկած աշնանային զորակոչի ընթացքը հնարավորինս արդար ու թափանցիկ լինի:

- Այս տարի բավականաչափ նոր քայլեր կատարվել են: Նախևառաջ բավական հետևողական ենք եղել 16 տարեկանից կցագրված անձնակազմի առողջական խնդիրներին: Այդ նախաձեռնությունը ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Սակայն մենք խնդրում ու պարտավորեցնում ենք ծնողներին, որպեսզի նրանք ևս հետևողական լինեն իրենց երեխաների առողջական խնդիրների նկատմամբ: Բացի դրանից, հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է` գոյություն ունի «Հայրենյաց պաշտպանի» անհատական գրքույկը, որտեղ գրանցվում են նրա բոլոր անհատական հատկանիշները, ապա զինկոմիսարիատի եզրակացությամբ ուղարկվում զորամասեր, որպեսզի հրամանատարները դաստիարակ չական անհատական աշխատանքների իրականացումն այսպես ասած` զրոյից չսկսեն: 2 տարվա աշխատանքների արդյունքում այդ նույն եզրակացություններն ուղարկվում են ծնողներին ու նաև զինկոմիսարիատներ: Նաև տեղեկացնեմ, որ մարզային հանձնաժողովներում բարձրացրել ենք բժշկական հանձնաժողովների դերակատարությունը: Այսուհետ` զինկոմիսարիատներին կից գործող բժշկական հանձնաժողովներն են զորակոչվելու մասին վերջնական որոշում ընդունելու: Հան-րապետական բժշկական հանձնաժողով են ուղարկվելու առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունեցողները միայն և այնտեղ համապատասխան եզրակացություն է կատարվելու: Հանրապետական հավաքակայանում բժշկական հանձնաժողով այս տարի չկա, կա փոքր խումբ, որը կարձագանքի զորակոչի ընթացքում առօրյա շտապօգնության խնդիրներին: Ձևավորվել է ևս մեկ հանձնաժողով, որը հետևելու է, որպեսզի զորակոչիկները բաշխվեն ըստ իրենց ունակությունների, գրագիտության և առողջական վիճակի: Մեր մշտական ուշադրության կենտրոնում են թափանցիկության խնդիրները: Եվ թե´ բանակի հրամանատարությունը, և´ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը, ինչպես նաև թեժ գծերը նպաստելու են դրան: Արդեն 2 տարի Ռազմական ոստիկանության կողմից բավական լուրջ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում, որոնք միտված են հնարավոր անարդարութ յունները բացահայտելուն: