«ԲԻԶՆԵՍՄԵՆ» ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ


 

- Ինչքան պետությունը շատ գումար է հատկացնում այս ոլորտին, այնքան ամեն տարի սպասելիքներն ավելի մեծ են լինում: Մարդիկ սպասում են, որ թոշակներն ու նպաստներն ամեն տարի 15 տոկոսով բարձրանան, իսկ այն ստանալու սահմանված չափանիշներին համապատասխանելու համար իրենց ունեցած անասունը, բիզնեսն են օտարում:

Օրերս այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Տիգրան Սարգսյանը.

- Ասում են, որ հիմա համաշխարհային տնտեսագիտական մտքի կարկառուն ներկայացուցիչները ցանկանում են գալ Հայաստան ու տեսնել այն թոշակառու ֆերմերներին ու բիզնեսմեններին, ովքեր իրենց հարստություններից են հրաժարվում` ընդամենը 30 հազար դրամ սոցիալական նպաստ ստանալու համար…

Վարչապետը նաև ասել է, որ կենսաթոշակների համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվելու են կրթության ոլորտին, քանի որ հենց կրթությունն է աղքատ ընտանիքների երիտասարդների գլխավոր խնդիրը, իսկ այդ ընտանիքների աշխատունակ անդամների համար աշխատատեղեր են ստեղծվելու…

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լսելով այս մասին, ասել է.

- Ես չեմ հավատում, որ նման պատասխան լինի վարչապետի կողմից: Ես չեմ հավատում, որ էդ կարգի բան ասած լինի: Դա անհեթեթություն է սկզբից մինչև վերջ…