ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ


 

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանից, պարզվում է, մի շարք ընտրողներ փող են ուզել` նրան ձայն տալու համար:

Սաֆարյանն, իհարկե, փող չի տա, որովհետև, ինչպես ինքն է պնդում, չունի և համամիտ չէ փողով ընտրություններին, բայց զգուշացնում է իր մրցակիցներին, որ չի հանդուրժելու նման ցանկացած վարքագիծ և պայքարելու է: Իսկ Ավանի և Նոր Նորքի ընտրողներից շատերը չեն թաքցնում իրենց կողմնորոշումները և հենց Ստյպա Սաֆարյանին ասում են, որ ընտրելու են մեկ այլ թեկնածուի: Հասկանալի է, որ այս մարդիկ ոչ այնքան իրենց թեկնածուին են վստահում, որքան` Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանին: Ավանցիները հատկապես համոզված են, որ ձայն տալով Տարոն Մարգարյանի աներորդուն, մեկ անգամ ևս իրենց հավատարմությունը հայտնած կլինեն նախկին թաղապետին և առավել կմեծացնեն հույսը, որ Ավանը դարձյալ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում…