Հա՞ որ...


 

Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանն օրերս տեղի ունեցած իր հանդիպումներից մեկի ժամանակ զայրացել է, որ փող չունենալու պատճառով` շատ թմրամոլներ ստիպված են բենզին ներարկել իրենց երակների մեջ` այսպիսով վտանգելով իրենց առողջությունը: «Մտահոգ» Գրիգորյանը կարծես կոչ է արել իշխանություններին` փող տալ երիտասարդությանը, որպեսզի կարողանան որակյալ թմրամիջոցներ գնել` պահպանելով իրենց առողջությունը…

Կարելի՞ է ենթադրել, որ պատգամավոր ընտրվելու դեպքում` Մուրադ Գրիգորյանը բարձրացնելու է թմրամոլներին որակյալ թմրանյութերով ապահովելու հարցը: Գուցե անգամ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությա՞մբ` զեղչեր կիրառել թմրամոլների նկատմամբ, նրանց համար ստեղծել ընդունման կայաններ և թմրանյութերի ներարկումը կատարել պետական հովանավորության և բժշկական հսկողության ներքո…     ՈՐԱԿՅԱԼ ՆԱՐԿՈՏԻԿՆԵՐ` ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻՆ