ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ


 

Մի քանի օր առաջ աշխարհը նշեց Ուսանողների միջազգային օրը: Աշխարհի տարբեր երկրներում մեծ հանդիսություններ տեղի ունեցան: Հայաստանում ևս դրանք չմոռացվե ցին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունեցին ուսանողներին, ԱՄՆ-ից եկած Ձախ Հարութը` Հարություն Փամբուկչյանը, հանդես եկավ մեծ մենահամերգով, ԲՀԿ առաջնորդը 300 ուսանողի պատվավոր թոշակներ նվիրեց…

Բայց` այս ամենը Երևանում: Իսկ ահա մարզերում որևէ միջոցառում տեղի չունեցավ, որևէ գործարար կամ բարերար չհիշեց մարզերում ապրող ուսանողներին, տեղական իշխանությունները հանդիսություններ չկազմակերպեցին, մարզերում մասնաճյուղեր ունեցող մայրաքաղաքային բուհերի ղեկավարները չհիշեցին իրենց հեռավոր ուսանողներին: Ստացվեց, որ տոնը միայն մայրաքաղաքի համար էր, իսկ ահա մարզերում ապրողներն էլ պիտի բավարարվեին հեռուստատեսային ռեպորտաժներով: