ՎԱՐԴԱՆԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ


 

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` առաջիկայում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կկանգնի իրավապահ մարմինների առջև` պատասխան տալու ահռելի ֆինանսական միջոցների փոշիացման, քաղաքային բյուջեն աննպատակահարմար կերպով ծախսելու համար:

Արդեն իսկ սկիզբ առած ստուգումները հուշում են, որ 13 տարի շարունակ Վարդան Ղուկասյանը քաղաքի ֆինանսական միջոցները տնօրինել է սեփական հայեցողությամբ` մեծ վնասներ հասցնելով քաղաքին: Հատկապես խոսվում է այն մասին, որ նախկին քաղաքապետը լուրջ խախտումներ է թույլ տվել քաղաքապատկան տարածքների օտարման, դրանցից առաջացած գումարների նպատակային ծախսումների, կոմունալ տնտեսության համար նախատեսված բյուջետային գումարների իրացման գործերում: Գյումրիում շրջանառվում է նաև այն լուրը, որ այս ամենի մասին տեղեկանալով, նախկին քաղաքապետի մերձավորագույն զինակից և կոմունալ տնտեսության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը այժմ քայլեր է ձեռնարկում` երկրից հեռանալու: