Սիրիր մերձավորիդ


 

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչած ահազանգը մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ էր: Կողմերը հարազատներ էին:

Ավելին` արյունակից եղբայրներ: Եվ է´լ ավելին` «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցու աշխատակիցներ (պահակներ):

Ավագ եղբայրը վաղ առավոտյան, ժամը 09.30-ին, ներկայացել էր ոստիկանություն և հայտարարություն տվել, որ գիշերը, ժամը 04.00-ի սահմաններում, եկեղեցու բակում, վիճաբանության ժամանակ կրտսեր եղբայրը ծեծի է ենթարկել իրեն և պատճառել վնասվածքներ:

Թե այդ տարաժամին, այն էլ` «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցու բակում, ի՞նչ չէին կարողացել կիսել եղբայրները` կպարզի ընթացող հետաքննությունը: Իսկ մինչ այդ` ոստիկանները տուժող եղբորը դատաբժշկի ուղեգիր են տվել: Աստծո պատվիրանները մոռացած անհաշտ եղբայրը ստորագրությամբ բաց է թողնվել: