Ենթարկվող մրգեր


 

Ձևափոխելով բույսերի բջիջներում պրոտեինի սպիտակուցի պարունակության մակարդակը, հնարավոր է ոչ միայն փոխել պտուղների գույնը, այլև արագացնել կամ դանդաղեցնել դրանց հասունացումը:

Այս հայտնագործությունը հնարավոր է դարձնում, որպեսզի մարդը կախված չմնա գյուղատնտեսական աշխատանքներից, եղանակի քմահաճություններից (տեղեկացրել է The Science DΖily-ն): Ու երբ գիտությունը կկարողանա լիովին «կառավարել» բերքի հասունացման ժամկետները, ֆերմերներն էլ կկարողանան իրենց ցանկությամբ կամ հետաձգել, կամ ընդհակառակը, արագացնել բերքահավաքը:

Այս հայտնագործությունը մեկ այլ կարևորություն էլ ունի. ներկա գյուղատնտեսական տեխնոլոգիաներն ի վիճակի չեն ապահովել սննդամթերքի պահուստի նշանակալի ավելացում:

Այս հայտնագործության հեղինակ` լեստերցի կենսաբանների խումբը միակը չէ, որը փորձում է գյուղմշակությունների բերքատվության բարձրացման նոր տեխնոլոգիաներ մշակել: Օրինակ, ձևափոխված նոր տեսակի կարտոֆիլն ավելի քան 60 %-ով ավելի սպիտակուցներ է պարունակում: Եվ ինչպես պնդում են այս սորտի հեղինակները` ձևափոխված սորտերը բացարձակ անվտանգ են մարդու համար:

Գիտնականները պնդում են, իսկ բնությո՞ւնը: Բնությունը հանդուրժո՞ւմ է արդյոք իր ստեղծածի ձևափոխումները, որոնք հաճախ ձևախեղում են դառնում և պատուհաս` հենց մարդկանց առողջությանը: