Մերկ շրջելը կարող է արգելվել


 

Այսինքն` առայժմ թույլատրելի է: Եվ ազատասեր Սան-Ֆրանցիսկոյի մերկասերները ցավ են ապրում` լսելով, որ իրենց ա´յդ ազատությունը կարծես թե սահմանափակվում է: Քաղաքային իշխանությունները որոշել են արգելել հասարակական վայրերում մորեմերկ շրջելը: Քաղաքացիական ազատությունների այս «աղաղակող սահմանափակումը» բուռն բողոքներ է հարուցել (տեղեկացրել է ABC News-ը):

Երկուշաբթի օրը Սան-Ֆրանցիսկոյում հանրաքվե է անցկացվել այդ առնչությամբ: Ակտիվիստները բողոք են ներկայացրել դաշնային դատարան` պահանջելով ավելի հանգամանորեն ուսումնասիրել խնդիրը: Նրանցից մեկը` մերկասերների (նուդիստների) իրավունքները պաշտպանող շարժման ներկայացուցչուհին, իշխանությունների առջև ելույթ ունենալիս մերկացել է` հավաքվածներին հիշեցնելով, որ մերկանդամ շրջելն իր սահմանադրական իրավունքն է: Կնոջը բարեկիրթ, բայց կոպտորեն դուրս են բերել դատարանի դահլիճից և ստիպել են հագնվել:

Նուդիզմն արգելող օրենքի ընդունումից հետո փողոցներում, հասարակական վայրերում անհագուստ հայտնվողներին կսպառնա 100 դոլարանոց տուգանք, որը կկրկնապատկ վի, եթե տուգանվողն այդ արարքը կրկնի 12 ամսվա ընթացքում: Երրորդ անգամ օրենքը խախտողները կվճարեն 500 դոլար և կարող են բանտարկվել