Ազատության հրապարակի պերճանքն ու թշվառությունը


Բալզակյան արտահայտության այս նմանակումն ակամա ծագեց նոյեմբերի 16¬ին Ազատության հրապարակում խաղարկվող դրամային հետևելիս£ Պերճանք ու թշվառություն. թերևս, այլ կերպ չես որակի 1988¬ից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում այն ամենն, ինչի ականատեսն ու կրողն է եղել այս հրապարակը£ Ղարաբաղյան շարժում. հաճախ հենց այստեղից էին տղերքը մեկնում` Արցախն ադրբեջանական ելուզակներից ազատագրելու£ Շատերը չվերադարձան, նրանցից շատերին ժողովուրդն այստեղ վերջին հրաժեշտը տվեց ու ճանապարհեց դեպի անմահություն, դեպի Եռաբլուր£ Մեր հաղթանակների, մեր ցնծության ու թախիծի հրապարակ£ Ազգային զարթոնք էր. հաղթանակների բերկրանքն ու դրա ճանապարհին եղած կորուստների ցավը մեկտեղվում էին հրապարակում£ Այդ օրերին հրապարակի բազմությունն անտեղյակ էր, որ ժողովրդի ոգևորությունը, համընդհանուր ինքնազոհաբերումը ազգային իղձերին ու նպատակներին, հարթակում կանգնած գլխավոր գործող անձանցից շատերը կարող են և չարաշահել` ծառայեցնելով բոլորովին այլ` ոչ համազգային նպատակների£ Բազմությունն անտեղյակ էր ու արձագանքում էր հարթակից հնչող «Պայքար, պաքար մինչև վերջ»¬ին£ Հետո վրա հասան հուսահատության, հուսալքության տարիները£ Ազգային զարթոնքի ալիքի վրա Հանրապետության նախագահի գահին բազմած այրը, ի լուր աշխարհի, Արցախի ազատագրման զոհասեղանին ամենը տվող Հայաստանին հակառակն էր համոզում` «Մենք չենք կարող հաղթանակի հասնել յոթ միլիոնանոց Ադրբեջանի հետ պատերազմում»£ Բայց Հրապարակն ընդվզեց, հայկյան ոգու, հայկյան բազկի ճնշման տակ Ադրբեջանը ստիպված էր զինադադար կնքել£ Այդ տարիներին էր նաև, որ միջազգային հանրությունը Հայաստանը համարեց Անդրկովկասում ժողովրդավարության կղզյակ£ Այդպես էր մինչև 1995 թվականը, երբ խորհրդարանական ընտրություններում նույն` միջազգային հանրությունը Հայաստանում ժողովրդավարությունից նահանջ արձանագրեց£ Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ զավեշտ, բայց Հայաստանի առաջին նախագահը` Լևոն Տեր¬Պետրոսյանը, ում իշխանավարման օրոք Հայաստանում ծնունդ առան ընտրակեղծիքները, բռնարարքները, քաղաքական սպանությունները, այսօր անխնա քննադատում է ներկայիս իշխանություններին` … ընտրակեղծիքներ ու բռնարարքներ թույլ տալու համար£ Ու դարձյալ` գուցե ճակատագրի հեգնանք էր, որ հենց անցյալ շաբաթ Թուրքիան ևս մեկ անգամ ցուցադրեց իր հայատյացությունը` փակելով օդային տարածքը հայկական ինքնաթիռների առջև£ Թերևս սա դժվար է այլ կերպ բացատրել, քան պատիժ` միջազգային մակարդակներում Հայոց ցեղասպանության հարցն արծարծելու համար£ Ի դեպ, օդային միջանցքը փակվելուց քիչ առաջ Անկարայում Իսրայելի նախագահը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների քննարկման նյութ է և չի կարելի այն քաղաքական օրակարգում ընդգրկել£ Ծանոթ դիրքորոշում է, չէ՞£ Նույնը պնդում էր նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանը£ Նա այսօր հավաստիացնում է, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց երեք տարի հետո ընդմիշտ հեռանալու է քաղաքականությունից (՞)£ Իսկ այդ երեք տարին, չգիտես ինչ հաշվարկով, նրան անհրաժեշտ է «Ավգյան ախոռները մաքրելու և պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար»£ Կարելի է ենթադրել, թե ինչ նկատի ունի Լևոն Տեր¬Պետրոսյանը` Ավգյան ախոռները մաքրել և պետությունը նորմալ հիմքերի վրա դնել ասելով£ Ըստ երևույթին, Ղարաբաղյան հարցը կլուծի տարիներ առաջ իր արտահայտած համոզմանը համապատասխան` «Մենք չենք կարող հաղթանակի հասնել յոթ միլիոնանոց Ադրբեջանի հետ պատերազմում»£ Իհարկե, նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից, հուրախություն Թուրքիայի, կհանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը` այն թողնելով պատմաբաններին, ինչը պարզապես երազում է Թուրքիան£ Այս ամենից հետո, ժողովրդավարությունից, ազգային շահերից խոսող որոշ ընդդիմադիր կուսակցությունների` Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվելու առնչությամբ, թերևս, արժե միայն մտաբերել Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը, թե եթե ուզում են Հայաստանը նետել Թուրքիայի գիրկը, թող միավորվեն£ Է, թող միավորվեն, ինչե՞ր չի տեսել Ազատության հրապարակը£ Միայն թե` չիցե այն հանկարծ նաև մեր ամոթի ու թշվառության հրապարակը դառնա£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ