ԱՇԽԱԲԱԴ` աշխատանքային այցով


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակ ցությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել եւ որոշումներ ընդունել 2003-2010թթ. տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարեւորագույն միջոցառումների իրականացման պլանի կատարման ընթացքի, Տնտեսական զարգացման եւ ինտեգրացիոն գործընթացների վերլուծության խորացման ու ընդհանուր տնտեսական իրավիճակի, ԱՊՀ անդամ երկրների տնտեսական համագործակ ցության միտումների եւ դինամիկայի վերաբերյալ...Ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային ու մերձսահմա նային փոխգործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, հակաօդային պաշտպանության, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ կազմակերպչական հարցերի մասին:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ