«Ընտրական օրենսգիրքը հաստոց չէ...»
Ազգային ժողովի արտահերթ նիստում 86 կողմ, 16 ձեռնպահով ընդունվեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով` ընտրական օրենսգրքում անընդհատ փոփոխություններ կատարելով ժողովրդին կողմնորոշվելու հնարավո րություն չի տրվում: - Կարծում եմ, պետք է լրջորեն վերաբերվել մեր երկրի կարևորագույն փաստաթղթերից մեկին` «Ընտրական օրենսգրքին»: Մինչդեռ ելույթ ունեցողներից ոչ մեկը չի խոսում երկրի շահերի մասին: Նրանք բոլորն էլ մատնանշում են եվրոպական երկրների պահանջները: Միշտ էլ այդպես է եղել, օտարներից ընդօրինակելը մեզ մոտ լավ է ստացվում: Ի՞նչ է նշանակում մարդու անձնագրում նշումներ կատարել: Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Ընտրությունների գնալը քաղաքացու իրավունքն է և պարտադիր չէ, որ դրա մասին որևէ մեկը տեղեկացված լինի: Կրկնում եմ, Ընտրական օրենսգիրքը հաստոց չէ, որ ռացիոնալի զատորական առաջարկություններով անընդհատ կատարելագործեն: Ի վերջո անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ վերջնական տեսքի բերել և կազմել այնպիսի օրենք, որը երկարատև կծառայի մեր ժողովրդին: