Ցնցող բացահայտում
Հայաստանը գունավոր հեղափոխություններ արտահանող երկիր


Գունավոր հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այև Հայաստանը արդեն մի քանի տարի է հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման «դարբնոց»: Այս մասին մի շարք հրապարակումներ կան գունավոր հեղափոխություններով անցած երկրների վերլուծա կան կենտրոնների ուսումնասիրություններում, սակայն, չգիտես ինչու, այդ մասին մեր հասարակությունը դեռևս տեղյակ չէ: Հայաստանցի ընթերցողը թերևս զարմանա, եթե կարդա արտասահմանյան լրատվամիջոցների այնպիսի հրապարակումներ, որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին անթաքույց հուշում են, թե ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի (դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ) իրավունքների պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Սաքունցի գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների խմբեր: Ուկրաինական www.ukrainian-news.ucoz.ua լրատվամիջոցը հետևյալ կերպ է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այդ դասընթացները. - Այդ նախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստները և Մարդու իրավունք ների միջազգային ֆեդերացիայի Վարշավայի բաժանմունքի մասնագետները, ովքեր Ղարաբաղից, Ղրիմից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ռուսաստանից եկած կամավոր-վարձկաններին ուսուցանում են «հեղափոխություններ»-ի արվեստը, «ոչ բռնի բողոքական ընդվզման» ձևերն ու մեթոդները: Ոսուցման սկզբնական ծրագիրը նախատեսված է մինչև 2011 թվականի վերջը: Ծրագրի համաձայն` ճամբարի կազմակերպիչները պետք է ուսուցանեն և «հեղափոխական կյանք» բաց թողնեն նվազագույնը 5 խումբ` յուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից յուրաքանչյուրը հետագայում պետք է կազմակերպի, գլխավորի և ուսուցանի «հեղափոխանականների» սեփական գրոհային խումբը): (Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa-cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194): Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած դասընթացների հայաստանյան շրջանավարտները, ըստ ուկրաինական վերոնշյալ լրատվամիջոցի, կոչված են իրականացնելու այնպիսի ակցիաներ, ինչպիսիք են. «Հակակառավարական քարոզչության և իշխանությունների վարկաբեկման միջոցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սադրիչները մտադիր են ազգայնական հիստերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիային զիջումներ կատարելը` 1915թվականի Հայոց Ցեղասպանության ընդունման պահանջից հրաժարվելու տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումներ»-ի հարցերով մասնագետ-սադրիչները ցանկանում են առավելագույնս նսեմացնել իշխանությունների հեղինակությունը, վարկաբեկել իշխող կուսակցության թեկնածուներին և, բնակչության զանգվածային հուզումների ֆոնին, հասնել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում «գունավոր» ընդդիմութ յան թեկնածուների հաղթանակին»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նույն նպատակների մասին է խոսում նաև Ղրիմի «ԽՐօՎրՍՏպ նւՏ» լրատվամիջոցը: Պարզվում է արտասահմանյան լրատվամիջոցներին քաջատեղյակ են Արթուր Սաքունցի գործունեության մեկնարկի մասին: - Ղարաբաղում և Հայաստանում ծրագրված գունավոր հեղափոխության գաղափարական ներշնչող Արթուր Սաքունցը 2001 թվականին Վանաձոր քաղաքում տեղի գործազուրկների հետ ստեղծել է 15 հոգուց բաղկացած մի խումբ և իրեն անվանել Հայաստանի գլխավոր իրավապաշտպան: Իր կազմակերպության փաստաթղթերում և արտասահմանյան հովանավորների համար նախատեսված ռեզյումեում Սաքունցը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է որևէ ձևով համագործակցել իշխանության հետ, իշխանութ յուններին հայտարարում է պատերազմ, որը մտադիր է վարել իրավապաշտպան կազմակերպություններից ստացված օտարերկրյա գրանտների հաշվին: Իսկ Արթուր Սաքունցի հասարակական ճանաչման և նրա ղեկավարած գրասենյակի միջազգային ազդեցության մասին արտասահմանյան լրատվամիջոցը գրում է հետևյալը` - Արթուր Սաքունցը լայն ճանաչում գտավ չթույլատրված ցույցի անցկացման, սադրիչ վարքագծի և հասարակական խուլիգանության համար Վանաձորի իշխանութ յունների կողմից իր տասնօրյա ձերբակալությունից հետո: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի այդ մանր գործին, եթե հանկարծ դրան չխառնվեր «Amnesty International» անունը կրող միջազգային կազմակերպությունը, որը հասարակությանը և ԶԼՄ-ներին լայնորեն տեղեկացրեց, թե զայրացած ու անհանգստացած է մարդու իրավունքների խախտման կապակցությամբ և «իր մտահոգությունն է արտահայտում Վանաձոր քաղաքում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամների անվտանգության համար, որի համակարգող Արթուր Սաքունցը ձերբակալված է ոստիկանության կողմից»: Այդ հիմնական իրադարձությունից հետո, Արթուր Սաքունցը սկսում է ակտիվորեն համագործակցել իրավապաշտպան հիմնադրամների և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, իշխանական ռեժիմից դժգոհ «ընդդիմադիրներ» հավաքագրում և «գործակալներ»-ի ցանցի ստեղծման աշխատանքներ կատարում, ինչպես նաև ԱՄՆ իրավապաշտպան հիմնադրամների կողմից տրամադրված գրանտների հաշվին դիվերսիոն հակակառավարական ակցիաներ կազմակերպում: Շուտով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործակալների ցանցը կենտրոնական բազա է դառնում Հայաստանի տարածքում «գունավոր» հեղափոխությունների ակտիվիստների և պրոֆեսիոնալ վարձկանների պատրաստման համար: …Այդ սցենարների շրջանակներում Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղարաբաղում, Ղրիմում, Ուզբեկստանում, Բելառուսում և Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի է ունենում բողոքական տրամադրությունների արհեստական աշխուժություն: …Ղրիմից հավաքագրվում են նաև երիտասարդ իսլամական «հեղափոխականներ», որոնք մտադիր են հակառուսական հիստերիա առաջացնել Ղրիմի թաթարական բնակչության շրջանում և այնտեղ Թուրքիայի հովանու ներքո ստեղծել անկախ թաթարական պետություն: Եթե կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Արթուր Սաքունցի «անձնական ներդրումը» գունավոր հեղափոխությունների միջազգային տարածման «սուրբ» գործում, ապա դժվար է հասկանալ, թե ինչու է նրա գործունեությունը արժանանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների գնահատանքին: Բերեմ մեկ օրինակ, Վրաստանի Բակուրիանի քաղաքում 2005 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած «Հասարակական մոնիթորինգի անցկացումը բանտերում» թեմայով սեմինարից հետո (որին մասնակցում էին հայաստանյան և ադրբեջանական իրավապաշտպաններ) ադրբեջանական Day.az լրատվամիջոցը գրում է. - Ադրբեջանցի գերիները պահվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Իսկ այն գերիները, ովքեր հայերի համար վտանգ են ներկայաց նում, պահվում են Շուշիի բանտի նկուղում: Այս մասին հայտնել է Խոշտանգումների դեմ հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբութովը: Իսկ հանձնաժողովի ղեկավարին այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական բյուրոյի ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նաև հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը իրավապաշտպանների համար պայմաններ չի ստեղծում` ծանոթանալու ադրբեջանցի գերիների պահպանման պայմաններին: /Հղումը` http://news.day.az/armenia/20792.html / Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ