ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՆԿՈ՞ՒՄ


Տեղեկությունները, որ «ԱրմենՏելն» առաջիկա հունվարի 1¬ից նախատեսում է նվազեցնել ֆիքսված հեռախոսակապից դեպի բջջային և միջքաղաքային հեռախոսահամարներին կատարվող զանգերի սակագինը, համարժեք գործողությունների է մղել մյուս երկու օպերատորներին: Հատկապես միջքաղաքային հեռախոսահամարներին ուղղված զանգերի պարագայում վերջիններս այնքան մրցունակ գներ էին առաջարկել, որ 1 րոպեի դիմաց 20 դրամ րոպեավարձը գրեթե դուրս էր մղվել գործածությունից: Եվ չնայած «Բիլայնը» ներկայիս 20 դրամ սակագինը 10¬ով է խոստանում փոխարինել, այսուհանդերձ, վերջինիս մրցակիցները նույնպես նախատեսում են գները «կիսել»` պահպանելով իրենց բաժանորդների կողմից ներկայում սպառվող րոպեների բավական մեծ ծավալը: