Հա՞ որ...


Աստիճանաբար պարզ է դառնում, թե հաջորդ տարեսկզբից նախատեսվող հարկային մուտքերի աճը հատկապես ո՞ւմ հաշվին է նախատեսվում իրականացնել: Այս առումով գործադիրին առայժմ հաջողվում է փոքր և միջին բիզնեսին չճնշելու խոստումը պահպանել: Հաջորդ տարեսկզբից հարկային բեռի զգալի ավելացում է նախատեսվում մասնավոր բանկերի համար: Ասում են, թե առաջարկը հատկապես Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ է ուշադրության ու հավանության արժանացել, իսկ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանին էլ ոչինչ չի մնացել, քան բանկերի ղեկավարներին տեղի ունենալիքի մասին այսօրվանից արդեն զգուշացնել: Տեղեկացվում է, որ հարկային բեռի ավելացման մասին լուրը ոչ մի բանկի ներկայացուցիչ առանձնապես ծանր չի տարել: ԿԲ նախագահն էլ, վերջիններիս քաջալերելով, հիշեցրել է, որ եթե նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամին մասնավոր բանկերը կարողացան դիմակայել, ապա փոքր¬ինչ ծանրացող հարկային բեռը նրանց առանձնապես մեծ հոգսեր չի պատճառի: Բայց դիմակայելը, այսինքն` դժվարությամբ դիմանալը, արդեն իսկ հոգս է: Իսկ ով չդիմակայե՞ց...