Ճգնաժամի ևս մեկ տխուր հետևանք


Սոցիալ¬տնտեսական երկարաձգվող դժվարությունների հետևանքով Միացյալ Նահանգներում ծնելիության նվազում է արձանագրվել: Տնտեսական և ժողովրդագրական ընթացքների միջև ուղիղ կապի առկայությունը հիմնավորվել է նոր զեկույցում, որը տարածել է Պյուի անվան գիտահետազոտական նշանավոր կենտրոնը: Այդ տվյալների համաձայն` ԱՄՆ¬ում ծնելիության աննախադեպ աճ է արձանագրվել 2007 թ.` 4,32 միլիոն նորածին: Այդուհետ սկսվել է նվազման «գործընթացը». 2008¬ին` 4,25 մլն, 2009¬ին` 4.13 մլն, 2010¬ին` 4,01 մլն նորածին (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը): Այսուհանդերձ, վերլուծաբանները նշում են, որ ընդհանուր առմամբ երկրի բնակչությունը շարունակում է աճել: Սա կարող է նաև ներգաղթով պայմանավորված լինել, սակայն զեկույցի հեղինակներն այլ նկատառում են ներկայացրել: «Ծնելիության նվազման և տնտեսական աննպաստ պայմանների փոխադարձ կապի ուժը» հատկապես տեսանելի են դառնում առանձին նահանգների օրինակով: Վիճակագրությունը փաստում է, որ ամենաքիչ երեխաներ լույսաշխարհ են գալիս այնտեղ, ուր առավել սուր են սոցիալ¬տնտեսական հիմնախնդիրները: Ամերիկայի համար գուցե այդպես է, բայց շատ երկրների փորձն այլ բան է հուշում: Հիշենք, թե որքան շատ երեխաներ են ծնվում հատկապես ասիական աղքատ բնակավայրերում ապրող ընչազուրկ ընտանիքներում: