Թեև չեմպիոն, բայց` ադրբեջանցի ու մարդասպան


Մարտական մենամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ջանփոլադ Բուդաղովին ձերբակալել են Մոսկվայում` Սամարայում ոստիկան սպանելու կասկածանքով: Ոստիկանին մորթել են (տիպիկ` թուրք¬ադրբեջանական ձեռագիր) այս տարվա օգոստոսին: Հետաքննության տվյալներով` Ադրբեջանի 40-ամյա քաղաքացի, ուշուիստ Ջանփոլադ Վելի օղլին վեճի բռնվելով տեղամասային ոստիկանի հետ, դանակով հարվածել է նրա որովայնին: Հարվածը մահացու է եղել, իսկ մենամարտիկ մարզիկն անմիջապես հեռացել է Սամարայի մարզից: Հոկտեմբերին նա հայտնվել է Մոսկվայում և իսկույն ձերբակալվել: Նա արդեն խոստովանել է հանցանքը և կալանքի վերցվել: Ուշու-սանձայի Եվրոպայի կրկնակի չեմպիոնն այդ մարզաձևի Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչն է: Նախկինում նա արդեն ենթարկվել է քրեական պատասխանատվության և մինչ օրս հետախուզման մեջ էր` խուլիգանության համար: