Տարիքը` միլիոն դոլար


Ամերիկացի արտիստուհին Սիեթլի դատարան ներկայացրած հայցով «Ամազոն» ինտերնետ¬խանութից պահանջել է 1 մլն դոլար` խոշորագույն կինոկայքերից մեկում իր տարիքը հրապարակելու համար (հաղորդել է AFP¬ն): Դատարանն արտիստուհու անունը գաղտնի է պահում (գուցե հետագայում նա դատարանի դե՞մ էլ հայց ներկայացնի): Հայցվորուհին այդ կտրուկ քայլին դիմել է` երբ ինքը խնդրել է կայքից հանել իր ծննդյան ամսաթիվն ու տարեթիվը, սակայն մերժում է ստացել: Տիկնոջ փաստաբանները հավաստիացնում են, որ տարիքը հայտնի դառնալուց հետո, իրենց պաշտպանյալ արտիստուհու համար անչափ բարդ կլինի աշխատանք գտնել: Իսկ «տուժողն» էլ հավելել է, որ իր անձնական տվյալների հրապարակումից հետո իրեն միայն 40-ամյա կանանց դերեր են առաջարկում, բայց մշտական աշխատանք չի կարող գտնել, որովհետև իր տարիքից չափազանց երիտասարդ տեսք ունի: Արտիստուհին 40 տարեկան է: