Ո՞վ ո՞ւմ էր «զվարճացնում»


31-ամյա բրիտանացի Գրեմի Կոնռոյան 3-ամյա մի աղջնակի ստիպել է ծխել: Փոքրիկն էլ չի հրաժարվել «հյուրասիրությունից» և մինչև վերջ ծխելուց հետո գլանակը մեծավարի հանգցրել է մոխրամանում: 14-ամյա մի երրորդ զվարճասեր էլ բջջային հեռախոսի տեսախցիկով վավերացրել է այդ կադրերը: Ծխելաշոուի մասին ոստիկանությանը հայտնել է դրա 4-րդ վկան` 16-ամյա «հանդիսատեսը»: Գրեմին դատապարտվել է 1,5 տարի բանտային կալանքի: Իսկ հետաքննությամբ պարզվել է, որ երեքամյա «լեդին» այդ օրը մեկը մյուսի հետևից 5 գլանակ է ծխել և դառնագին արտասվել է` երբ 6-րդը արգելել են ծխել: Փոքրիկը երևի դեռ տառաճանաչ չէ, որ կարդա ծխախոտատուփերին դաջվող նախազգուշացումը` «Ծխելը վնասակար է առողջությանը»: