Հիասթափվե՞լ են


«Հարավային Օսեթիայում ծավալված գործողություններին Վաշինգտոնի արձագանքը սոսկ ուշացած չէր: Այն ցույց տվեց, որ ԱՄՆ-ը Վրաստանի պատճառով չի սկսելու 3-րդ համաշխարհային պատերազմը»: Մոնտանայի համալսարանի պրոֆեսոր, ամերիկացի նշանանավոր ժուռնալիստ Թոմաս Հոլցի այս խոսքերը (տպագրված արդբեջանական կայքերից մեկում) կարծես թե հիմնավորում են, որ վրաց-աբխազական հակամարտության մեջ հեռուն գնացող շահեր ուներ Նահանգները: «Չեմ կարծում, թե Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք» «Որպես անհաս փառքի ճամփա` Ղարաբաղիս կորուստն եմ սգում» Արտաքին քաղաքական հարցերով Ադրբեջանի նախկին պետխորհրդատու Վաֆա Գուլուզադեն իր հայրենակից մյուս քաղաքագետների հետ շարունակում է սևեռուն տեսակետներ տարածել£ Իհարկե` աշխարհը փոթորկող բոլոր իրադարձություններն ու թեմաները նրանց համար ղարաբաղյան իրենց կականով են չափվում£ ¬ Ղարաբաղը նույնպես` Ռուսաստանը կարող է օգտագործել այնպես, ինչպես օգտագործեց Հարավային Օսեթիան,¬ ասել է նա£ Իսկ ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալով նա այնքա¯ն է ոգևորված. - Այդ որոշումը բնական է, որովհետև ԱՊՀ նախագահ Ռուսաստանը զինված հարձակում է գործել Վրաստանի վրա£ Այդ պայմաններում ի՞նչ իմաստ ունի ԱՊՀ կազմում մնալը£ Եվ, ընդհանրապես, ԱՊՀ¬ն վաղուց գոյություն չունեցող կազմակերպություն է, որն այդպես էլ չհասավ իր հետապնդած որևէ նպատակի£ Այդ կազմակերպության փլուզումն անխուսափելի է£ Եվ այդ ուղղությամբ առաջին քայլը կատարում է Սահակաշվիլին` վրդովված, որ ռուսները ռմբահարել են Թբիլիսին, Գորին, վրացական ուրիշ քաղաքներ, ռազմական լայնամասշտաբ գործողություններ են իրականացրել£ Ուրիշ ի՞նչ էր մնում վրացական նախագահին£ Ռազմական ճանապարհով հակադրվել անհնար էր (ահա թե փաստերն ինչպես կարող են նենգափոխվել` ադրբեջանցու կողմից-խմբ.), որովհետև Վրաստանը Ռուսաստանից թույլ է£ …ԱՊՀ¬ից դուրս եկող ցանկացած երկիր ոչինչ չի կորցնի£ Այսպես կոչված այդ Համագործակցությունում, որը իրականում չի գործում, վաղուց արդեն բոլոր հարաբերությունները կառուցվում են երկկողմ հիմքով£ Այսինքն, վաղուց տապալվել է ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի մտադրությունը` ամեն ինչ անել` վերականգնելու միությունը£ Մոսկվայում հասկացել են, որ սրանից ոչինչ չի ստացվի£ ԱՊՀ¬ն էլ ոչիչն չի կորցնում, որովհետև այդ կազմակերպությունը շարունակություն չունի£ Ոգևորվելը` ոգևորված է Գյուլուզադեն, բայց ահա Ադրբեջանի պարագայում նույն քայլը կրկնելու մասին խոսել… Նա իրեն թույլ չի տալիս£ Դժվար է ասել, թե Ադրբեջանի ղեկավարները հիմա բարձրաձայն ինչպես կարտահայտվեին Ռուսաստանի հասցեին, սակայն Գուլուզադեն, ո՞վ գիտե` գուցե հենց իր իշխանությունների տեսակետը ներկայաց նելով, ասում է. - Անձամբ ես չեմ կարծում, թե Ռուսաստանի հետ մենք լավ հարաբերություններ ունենք£ Այսպես կոչված ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը Մոսկվայի «շնորհիվ» է£ Ռուսաստանն է «եփել» այս հակամարտությունը. Հայաստանի տեսքով նա է գրավել արդբեջանական տարածքների. 20%¬ը և 15 տարի թույլ չի տալիս կարգավորել հիմնախնդիրը, որովհետև Ռուսաստանը կարող է օգուտ քաղել Ղարաբաղից այնպես, ինչպես Հարավային Օսեթիայից քաղեց£ Ես բազմիցս նախազգուշացրել եմ այդպիսի տարբերակի հնարավորության մասին. հրադադարի պայմանակարգի խախմտան մեջ Ադրբեջանին մեղադրելը և հայկական համազգեստով ռուսական ուժերի կենտրոնացված գրոհը` նույն Գյումրիի հենակետից ռազմական տեխնիկայով, տանկերով ու ինքնաթիռներով£ Այս բոլորը կարող է պատահել£ Այնպես, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերութ յունների մասին ես չէի խոսի£