«Մենք Ադրբեջանի բարեկամներն ենք»


Հավաստիացրել է Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարրիսը£ Իր իսկ խոսքերով իրենց խումբը եկել է, որպեսզի ավելի լավ պատկերացնեն Ադրբեջանի ներկա իրավիճակը£ - Ես կարծում եմ, որ ԱՄՆ¬ում Ադրբեջանի այսօրվա իրավիճակի վերաբերյալ լրատվության որոշակի պակաս կա£ Հրեական համայնքը կարող է նպաստել, որպեսզի ամերիկացիները ավելի շատ իմանան, թե ինչ է կատարվում Ադրբեջանում£ Մեր երկու երկրները պետք է շատ մտերիմ բարեկամներ լինեն. սա է մեր նպատակը£ Հիմա` Ադրբեջանում և Նահանգներում առաջիկա ընտրություններից առաջ, ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի£ Այն, ինչ հիմա արդեն կարող եմ ասել, այն է, որ մենք` Ամերիկայի հրեական կոմիտեն, Ադրբեջանի բարեկամներն ենք և իսկապես ուզում ենք օգնել£ …Նահանգներում համոզմունք կա, որ Վաշինգտոնի համար Ադրբեջանը շատ կարևոր երկիր է, և այսպիսի տարածաշրջանում Ադրբեջանի ու Նահանգների միջև անսասան հարաբերություններ հաստատելն, անշուշտ, շատ կարևոր նպատակ է մեր և մեր երկրի համար£ Ադրբեջանցիները իբր թե հայերից «հալածյալ» լինելու նոր անհեթեթություն են մոգոնել£ Եվ դա ամերիկացի¬հրեա իրենց բարեկամին մատուցում են որպես լրատվություն. - Ծանո՞թ եք այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանի հյուսիսային Գուբա քաղաքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 20¬րդ դարասկզբին ադրբեջան ցիների դեմ հայերի կատարած, եղեռնի զոհ գնացած նաև հրեաների աճյուններ£