Պետքական, գիտակ ու բարի մարդը Դեպի ՏԻՄ ընտրություններ


Այցեքարտ. ՎԼԱԴԻՄԻՐ ՔՈՉԻՆՅԱՆ. ծնվել է 1960-ին, Երևանում, լոռեցի ծնողների ընտանիքում: 1979-81-ին ծառայել է խորհրդային բանակում: 1988-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի երեկոյան բաժինը: Աշխատանքային կենսագրությունը` բանվորից մինչև ավտոձեռնարկության տնօրեն (1977-1988 թթ.): Կոոպերատիվ շարժման ջատագովներից է, 1989 թվականից զբաղվել է ձեռներեցությամբ, 2006-ից դարձել է ՀՀ Գիտա-տեխնոլոգիական Ազգային Ակադեմիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն և ինժեներական տեխնոլոգիաների բնագավառում ակնառու ներդրումների համար 2007 թ. ընտրվել է այդ Ակադեմիայի իսկական անդամ: Արդեն երեք տարին է, ինչ նա Արաբկիր համայնքի Ավագանիի անդամ է և միշտ աչքի է ընկել իր արդյունավետ գործունեությամբ` վայելելով իր ընտրողների սերն ու համակրանքը Երբ ճանաչված գործարար Գևորգ Արշակյանն իմացավ, որ մտադիր եմ մեր ընդհանուր ընկերոջ` Վլադիմիր Քոչինյանի մասին դրվատական հրապարակում պատրաստել, այն էլ` ԱՉԱՌՈՒ, կատակեց` - Մի՞թե բարեկամի խոսքը կարող է այդպիսին լինել: - Բայց չէ՞ որ հենց անաչառությունն է մեզ բարեկամացրել: Եվ, իրոք, Վլ. Քոչինյանի համար աչառությունն է արդարամտորեն ու անկեղծորեն մարդկանց հետ հարաբերվելու նախապայմանը: Իսկ այլոց օգտակար լինելու ձգտումը պարզապես կենսակերպ է: …Մեր ընկերոջ հիմնած Ակադեմիայի նորաբաց գրասենյակում (Փափազյան 13«ա») Սամվել Ադամյանի, Վիլյամ Պողոսյանի, Ֆահրադ Ջավեյանի ու Արարատ Բաղդասար յանի հետ շարունակում ենք երեկվա մեր կիսատ մնացած զրույցը մեր ընկերոջ մասին` այն բազմաձայն հնչեցնելու համար: Շուտով մեզ միացան նաև, որպես Արաբկիրի Ավագանու անդամի, նրա հետ մշտական կապի մեջ գտնվող մեկ տասնյակից ավել հոգսաշատ ընտրողներ, ամեն մեկն իր դարդ ու ցավով, և ես ծածուկ միացրի ձայնագրիչը, որից, պատկերավոր ասած, վերցված «արյունը», ես հիմա արդեն իմ գրասեղանի շուրջ` ենթարկում եմ «բիոքիմիական» անալիզի: …Քիչ բան չեն ասում մարդու մասին թե° նրա ծննդավայրը, թե° օրն ու ժամը, և թե հատկապես նրա տոհմածառն ու իր գեները: Պատահական չի, որ ազգանունը Քոչինյան է և մեր երբեմնի «Արքան» ու նրա հայրը` եղել են հարազատ հորեղբոր թոռներ: Էդքան բան: Եղել են ու վերջ. և երբեք հայր ու որդի այդ արյունակցական կապը «Արքայի» հետ, իրենց համար չեն սարքել ցատկահրապարակ ու ողջ կյանքում ամեն ինչի հասել են` ապավինելով լոկ իրենց շենք ու շնորհքին… Վաղ հասակից զրկվելով հորից և ընկնելով ընտանեկան լուրջ դժվարությունների մեջ, Վոլոդյան այնուամենայնիվ կարողանում է ոչ միայն հաջողությամբ ավարտել դպրոցը, այլև լոկ իր ընդունակությունների շնորհիվ ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն, խառնվածքի բերումով, ուսումը հանկարծ կիսատ թողնելով, նա կամավոր մեկնում է խորհրդային բանակ (ծառայությունից հետո նա նորից ընդունվում և ավարտում է այդ ինստիտուտը), որտեղ (Իրկուտսկում) մտերմանալով մեկ ուրիշ Վլադիմիրի (Վիսոցկու) զարմիկի` Կոնստանդինի հետ, երկար ժամանակ պահպանում են այնպիսի ջերմ հարաբերություններ, որ Վիսոցկու եղերական մահից հետո, նրանք երկուսով` հենց Իրկուտսկում, նրա հիշատակին կազմակերպում են մի այնպիսի շռնդալից հուշ-համերգ- երեկո, որ Վոլոդյայի հոգածությամբ հեռավոր Սիբիր հասած Հայաստանի մշակույթի մի խումբ նշանավոր ներկայացուցիչներին (լրագրող Արսեն Կակոսյան («Կոմսոմալսկայա Պրավդա»), ասմունքող Սուսաննա Գաբրիելյան, երգչուհի Վալյա Սամվելյան, դուդուկա հար Եղիշե Մարգարյան և այլք), տեղի հայ համայնքը նրանց մեկ շաբաթ ևս պահում է տեղում և իր հաշվին նրանց հանում համերգային շրջագայության ու վերջում ներկայաց նում` Իրկուտսկի պատվավոր քաղաքացու կոչման: Այդպիսին է Վոլոդյան, միշտ ազգասեր, միշտ պատրաստակամ ու միշտ բարի և միշտ այնտեղ` ուր իր օգնության կարիքը կա: Մարդուն զարդարող այդ հատկանիշները իրենց առավել զգացնել տվին` երբ 1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժը պատուհասեց մեր ժողովրդին: Որպես լոռեցիների զավակ և ընդհանրապես որպես զգայուն ու փխրուն անձնավորություն, նա հաջորդ օրն իսկ իր հավատարիմ ընկերների` Սամվելի, Գևորգ Վիլյամի, Ֆահրադի, Արարատի, մյուսների հետ միասին դեպքի վայրում էր: Եվ 15 օր անընդմեջ, հանուն մարդկային կյանքերի, նրանք ավերակների հողն էին «պեղում» և հինգ հոգու կյանք փրկելով, հետագայում ստանձնեցին ևս 30 անտուն, որբ ու խեղված մարդկանց բուժման ու կերակրման տևական գործը, նրանց վերցնելով իրենց սեփական տանիքների տակ` մինչ հնարավոր այլ լուծում գտնելը: Այդ բոլոր աշխատանքները համակարգողը և ամեն-ամեն ծախսերը հոգացողը նա էր` իր շռայլ սրտով ու քրիստոնեական մարդասիրությամբ: Նույն մարդը նույն կերպ իրեն դրսևորեց, երբ դառնանկախացած մեր հայրենիքում մոլեգնեց ցուրտն ու մութը, և հացը դարձավ օրվա խնդիր: Նույն մարդը նույն կերպ իրեն դրսևորեց, երբ հնչեց Արցախի ազատագրման հզոր կանչը: Կոռնիձորի Արայիկի ջոկատում ընդգրկված իր ընկերները նրան հանձնարարեցին (գեներալ Սամվել Սաֆարյանի օգնությամբ) փոքրաթիվ խմբերով, ճակատում կռվող ջոկատներին հագուստ, սնունդ և դեղամիջոցներ հասցնել: Դա սոսկ հանձնարարություն չէր, այլ նաև հոգու պահանջ, որը Վոլոդյան կատարեց հայրենիքի զինվորին վայել պատրաստակամությամբ: Մարտիկների գնահատանքն էլ չուշացավ: Արցախի ազատագրումից հետո, նա ընտրվեց ՀՀ Ազատամարտի վետերանների խորհրդի անդամ և տարբեր առիթներով պարգևատրվեց «Ազատամարտիկ», «Հայոց Արծիվ», «Ազատագրում», «Գարեգին Նժդեհ» և այլ մեդալներով, անգամ «Էլիտա Միռա» միջազգային բարեգործական ֆոնդի դիպլոմով, որից Հայաստանում քչերն ունեն… Վլադիմիր Քոչինյանը լինելով պրպտուն մտքի տեր ու գիտակ անձնավորություն, ինչպես նաև մինչ Խորհմիության փլուզումը ունենալով նաև կոոպերատիվ շարժման զգալի փորձ, անկախացումից հետո լայն թափ հավաքելով, 2006-ին դարձավ ՀՀ գիտատեխնիկական Ակադեմիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն և ընտրվեց դրա ակադեմիկոս անդամ… Վերջերս նրա համառ ջանքերով և զգալի ներդրումներով, շարք մտավ ակադեմիայի ակումբ-կենտրոնը, որի խելացի կազմած բիզնես-ծրագիրը հույս է ներշնչում, որ հատկապես նրա շուրջը աստիճանաբար հավաքվող ջահել ուղեղները` փորձառու տարեցների օգնությամբ, կմղվեն դեպի բիզնես-գյուտաշխարհ` հաճելին զուգորդելով օգտավետի հետ: Շուտով կգործի նաև մամուլի կենտրոնը: …Որպես Արաբկիրի Ավագանու արդեն փորձառու անդամ, Վոլոդյան ոչ միայն առանձնանում է իր վարչական աշխատանքի արհեստավարժությամբ, այլև իր սկզբունքային ու հետևողական խառնվածքի շնորհիվ` շահել է համայնքի հատկապես կարիքավոր բնակչության մեծ վստահությունը, սերն ու հարգանքը: Անցած այս շուրջ երեք տարիների ընթացքում, նրա ուշադրությանն են արժանացել շուրջ 200 դիմում-բողոք-խնդրանք-առաջարկներ, որոնց մեծ մասը (շուրջ 60-65 %) նա լուծել է թաղապետարանի հմուտ ղեկավարի (Հովհ. Շահինյան) և բանիմաց աշխատակազմի հետ համատեղ: Իսկ թաղապետարանում գիտեն` դժվար է պարոն Քոչինյանին մերժելը, որովհետև նա իր սկսած գործը կիսատ չի թողնում և չի ճանաչում ոչ մի փակ դուռ: Որպես Արաբկիրի նախկին բնակիչ, ինչպես նաև իմ` նրա շատ ու շատ ընտրողների հետ բազմաթիվ զրույցների տպավորությամբ, վերստին հիմնավորվում է համոզմունքս, որ Վլադիմիր Քոչինյանը այն կարգին մարդկանցից է, որոնց կյանքում իրոք պատահաբար ոչինչ չի լինում և ոչինչ էլ հենց այնպես չի վերջանում: Նա իր բեղմնավոր գործունեության և ոչ մի օղակում երբեք չի հետապնդել ինչ-ինչ անձնական նեղ նպատակներ ու իր էությամբ ու վաստակով միշտ արժանացել է այնպիսի պատվի, այնպիսի ճանաչման, որ այսօր էլ բոլոր հիմքերը կան վստահ լինելու` իր լավն ու վատը վաղուց տարբերող արաբկիրցին, ելնելով իր իսկ շահերից, նրան նորից կընտրի Ավագանու անդամ, որովհետև նա իրոք պետքական, գիտակ ու բարի մարդ է: …Նրան որպես այդպիսին գիտեն ոչ միայն Արաբկիր համայնքի բնակիչները, իր բնագավառի մտավորականությունը, իր ընկեր-բարեկամները, այլև առաջին հերթին` իր շատ կարգին ընտանիքը, ի դեմս հրաշալի մայր ու կին տիկին Աստղիկի և իր հրաշք զավակներ Տաթևիկի ու Շահենի… Աղոթենք Աստծուն, որ այս ամենը շատ չհամարի: Նա ճակատագրորեն անհամեմատ թանկ մարդ է նաև ինձ ու Վահրամ որդուս համար, և տա Աստված, այդ կապը ևս երկար պահպանվի: ԱՄԵՆ: Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ