Ջհանգիրյանը անձամբ շահագրգռված է եղել»


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Գրիգորյանը ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում 15 տարվա ազատազրկման է ենթարկվել 1999 թ. մարտին` ՀՀ Քր. օրենսգրքի 99 հոդվածի 1-ին ու 7-րդ, 268 հոդվածի «ա» կետերի պահանջով և 90 հոդվածի 3-րդ մասով: Պատիժը կրելու ավելի քան 10 տարիների ընթացքում նա իրեն դրական է դրսևորել: Խմբագրություն ուղարկված նամակում նա գրում է. «Այո, արդեն 10 տարուց ավելի է կրում եմ դատավճռով սահմանված պատիժս, չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել, քանի որ իմ կողմից դատական բոլոր ատյաններին, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին ներկայացված փաստական հանգամանքները անտեսվել են, որտեղ հիմնավորվում է իմ անմեղությունը: Այս ամենից հետո շարունակում եմ պայքարել չգործող արդարության համար»: «... Քր. գործը վարող քննիչ Վալերի Կոսակյանը նշում էր, որ իմ նկատմամբ կատարվող անօրինականությունների հրամանը տալիս է զին. դատախազ` Գ. Ջհանգիրյանը, ինչի ապացույցն է այն, որ իմ և հարազատներիս բողոքներին պատասխանել է նույն ինքը` Գ. Ջհանգիրյանը, նույն բովանդակությամբ` դատավճիռը բողոքարկելու հիմքեր չկան: Իսկ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժաննա Կոտիկյանը գործել է իր իրավասության սահմաններում: Մայրս գրությամբ դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Խ. Հարությունյանին, ի պատասխան 26.08.98 թ. թիվ 1976 գրությամբ զին. դատախազության, ստացվել է ՀԿԳ քննիչ Վ. Վ. Կոսակյանի ոչինչ չասող գրությունը, այնուհետև ծնողիս` ՀՀ նախագահին, ՀՀ պաշտպանության նախարար և ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահին ուղղված դիմումներին, նոր 09.10.98 թ. թիվ 2410 գրությամբ պատասխանել է զին. դատախազության ՀԿԳ քննիչ Վ. Վ. Կոսակյանը, ըստ որի ինձ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է: Վ. Վ. Կոսակյանն այն քննիչն է, ով վարում էր քր. գործը, ով նշում էր, որ ինքը կատարում է Գ. Ջհանգիրյանի հրամանը, այսպես շարունակ, ազատության, քանի որ Գ. Ջհանգիրյանը վայելում էր նախկին իշխանության որոշ պաշտոնատար անձանց շրջանում մեծ վստահություն, զբաղեցնում էր ղեկավար պաշտոն և ուներ ազդեցության մեծ լծակներ, ինչն էլ հետևանք էր նրան, որ ՀՀ քր. և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի, և° վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը մնացել է անփոփոխ: Դատապարտվելուց հետո ստացել եմ նաև մի անանուն նամակ, որտեղ նշվում է, որ իրոք ես չեմ կատարել այդ հանցագործությունը: Նշվել է որոշ մարդկանց անուններ, ովքեր կասկածվում են այդ հանցագործության կատարման մեջ» Ի դեպ, Ա. Գրիգորյանը դիմել է նաև Հանրապետության նախագահին` խնդրելով. «…միջնորդեք ՀՀ գլխավոր դատախազին` իմ վերաբերյալ քր. գործով կայացված մեղադրական դատավճռի վերանայման հիմքերով կատարել համապատասխան դատավարական գործողություններ. դատավճռի բեկանման, քր. գործի վերանայման, իրական մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատժելու ուղղությամբ, ինչին այժմ չի կարող խոչընդոտ հանդիսանա նախկին զին. դատախազ` Գ. Ջհանգիրյանը, որն ինչ-ինչ պատճառներով անձամբ շահագրգռված է եղել ինձ դատապարտելու մեջ»: