ԴԱՐՁՅԱ՞Լ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ


Հենց Հայաստանում որևէ պաշտոնյայի ազատում են աշխատանքից, ոմանք անդրադառնում են ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և սկսում գործուն խոսակցութ յուններ ծավալել այն մասին, թե` ուր որ է ոստիկանապետին պաշտոնանկ են անելու: Հիմա արդեն հիշատակում են սեպտեմբեր ամիսն ու «վճռականորեն» պնդում, թե երկրի գլխավոր ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը: Մարզպետ Գիզիրյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, սակայն նրա մերձավոր շրջապատից հերքեցին շրջանառվող լուրերը և պնդեցին, որ Գիզիրյանը մտադրություն չունի հեռանալու Շիրակի մարզից, ուր արդեն հասցրել է բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ դառնալ: