ԱՆՈՒԲԱԽԻՆ ՄԱՐԶՊԵ՞Տ ԿԴԱՐՁՆԵՆ


Երբ սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից, ամենատարբեր շրջանակներում խոսում են, թե մարզպետի ամենահավանական թեկնածուն Լոռու ոստիկանապետ Անուբախ Համբարյանն է: Ինքը` ոստիկանապետը, մեր հարցին դժվարացավ պատասխանել` ասելով, թե իրեն ոչ ոք նման առաջարկություն չի արել, ոչ ոք այդ թեմայով իր հետ չի խոսել: Ավելին, նա աննրբանկատ է համարում այս մասին խոսելը, որովհետև շատ լավ հարաբերություններ է ունեցել նախկին մարզպետի հետ և հիմա դեռ չի կարողացել «մարսել» նրա ինքնահեռացման պատճառները: Կառավարությանը մոտ մեր աղբյուրներն էլ պնդեցին, թե` տակավին հստակեցված չէ նոր մարզպետի թեկնածության հարցը, չնայած` ԱԺ պատգամավոր Կամո Սարիբեկյանը մեծ ջանքեր է գործադրում մարզպետական «գահին» բազմելու համար: