Շուրջ 200 հազարը փորձում է ճողոպրել


Եթե մեր տղաների մի մասը ձգտում է խույս տալ բանակից, արդարացնելու որևէ կռվան չկա, բայց մի կերպ կարելի է հասկանալ` վախենում են ադրբեջանցի ելուզակների անկանխատեսելի կրակոցներից: Իսկ ահա հզոր Ռուսաստանում զորակոչային տարիքի շուրջ 200 հազար պատանի ամեն միջոցի դիմել է` գարնանային -ամառային զորակոչից ճողոպրելու համար: Ինչպես մեքսիկական La Cronica թերթն է գրել իր խմբագրականում` - Ահեղ ռուսական բանակից ավելի շատ վախենում են ոչ թե արտաքին թշնամիները, այլ նրանք, ովքեր պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը: - Գրեթե 200.000 երիտասարդներից, ովքեր խուսափում են բանակ զորակոչվելու ծանուցագիր ստանալ, շատերը մոսկվացիներ են,¬ խոստովանել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վասիլի Սմիռնովը: Հերթական զորակոչի արդյունքներով` 8210 պատանի չի ներկայացել զորակոչային տեղամաս: Նրանցից 2924¬ի գործերն ուղարկվել է զինդատախազություն, որն արդեն հարուցել է 128 քրեական գործ (72 հոգի արդեն դատապարտյալ են): - Ռուսաստանյան բանակը վատ համբավ ունի` չդադարող դեդովշչինայի և սպայական կազմի կողմից նորակոչիկների հանդեպ չարարկումների պատճառով: Վերջին տարիներին այդպիսի դեպքերի մասին հաղորդագրություններ շատ հաճախ են հայտնվել թերթերում և հեռուստաէկրաններին,¬ գրել է թերթը` մանրամասնելով. - Իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումներով` ինքնասպանություններն ու դեդովշչինան ամեն տարի ավելի քան 1000 նորակոչիկների կյանքեր են խլում: Շատ ընտանիքներ հազարավոր դոլարներ են վճարում, որպեսզի իրենց երեխաներին չզորակոչեն բանակ, որտեղ ծառայության ժամկետը 2008 թվականից կազմում է 12 ամիս: «Մայրական իրավունք» հիմնադրամն իր սոցիալական ցանցում նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ռուսաստանյան Զինված ուժերում խաղաղ ժամանակներում զոհվել է 80 հազար զինծառայող: Վերջին զորակոչը մտահոգվելու առիթ է տվել նաև զինվորների առողջության առումով: Գլխավոր շտաբի պետի տեղակալի փաստմամբ` զորակոչային տարիքի երիտասարդների առողջական վիճակը վատթարացել է. նրանց 35 %¬ը հենց այդ պատճառով չեն զորակոչվել: Զինծառայության համար ոչ պիտանիների թվի աճով էլ թելադրված է պայմանագրային զինվորների հավաքագրելու անհրաժեշտությունը: ՌԴ պաշտպանական գերատեսչության ծրագրով` 2017 թ. պայմանագրային զինծառայող ների թիվը պետք է կազմի 425 հազար մարդ: Ներկայումս ռուսական զորքերում պատկառելի թիվ են կազմում արտասահմանյան քաղաքացիները: Գրեթե բոլորն էլ նախկին սովետմիության հանրապետություն ներից են, ու նրանց մեջ գերակշռող են տաջիկստանցի և ուզբեկստանցի եկվորները, այնուհետև` ուկրաինացիները, ադրբեջանցիներն ու հայերը: