Խարդախի որոգայթում


Բնակարանային խարդախների զոհն է դարձել կոմպոզիտոր Արկադի Ուկուպնիկը: Ըստ շրջող լուրերի` նա Թուրքիայում բնակարան է գնել, սակայն դրանից օգտվել չի կարողանում: Ասում են` երաժիշտը հավատացել է ծանոթ միջնորդին, որը խոստացել է շահավետ գործարք կազմակերպել: Ու երկար համոզել է Ուկուպնիկին` ծովափնյա էլիտար շենքում բնակարան գնել: Հետո պարզվել է, որ այդ մարդը որոշել էր Ուկուպնիկի անունն օգտագործել` գովազդելու նորակառույց շենքերի համալիրը: Բայց դա` ոչինչ: Հիմա մեծ վեճ է ծագել համալիրի տիրոջ և երաժշտից գումար կորզած միջնորդի միջև: ՏուԺել է երրորդ կողմը` Արկադին, ով նույնիսկ կահույք է պատվիրել իր նոր տան համար. նա չի կարող իր տուն մտնել` մինչև այն երկուսի վեճը չհարթվի: Ի դեպ, այս նույն գործով «վառվել» է նաև Ալլա Պուգաչովայի նախկին ամուսիններից մեկը` Եվգենի Բոլդինը: Նա էլ տեղի է տվել Ուկուպնիկի հորդորներին և գումար ներդրել` անշարժ գույքի տիրանալու: Անհասկանալի այդ գույքը յուրաքանչյուրին արժեցել է մի քանի հարյուր հազար դոլար: