Օդային խուլիգանն ընդամենը 11-ամյա մանչուկ էր


Ու նրա մայրը մեծ տուգանք կվճարի` օդաչուին լազերային «սպառնալիքի» համար, ինչի արդյունքում կարող էր վնասվել օդաչուի աչքը: Այսինքն, նաև` սխալ կամ վատ դաստիարակելու համար: Երբ Ուֆայի Ժուկովո գյուղից այդ մանչուկը փողոցում լազերային գրիչ (կամ դրա նման ինչ¬որ իր) է գտել և դրա փոքրիկ կոճակը սեղմելով` վառվող լույս է տեսել, երևի թռչկոտել է ուրախությունից: Բայց քանի որ ցերեկ է եղել, գրիչի ծայրին վառվող կանաչ լույսի հզորությունը տղան չի զգացել: Չի էլ մտածել, որ դա հզոր լազեր կարող է լինել: Եվ իրեն այնքա˜ն դուր եկած խաղալիքի լույսը նա որոշել է փորձարկել գիշերը` դաշտում: Փաստորեն, խաղաղ, բայց շատ վտանգավոր լազերով զինված` ուշ ժամի տղան բակ է դուրս եկել և «լուսարձակի» լույսը երկինք ուղղել: Իսկ հենց նույն պահին Ուֆայի օդանավակայանում վայրէջք էր կատարում Սամարա-Սուրգուտ տրանզիտային չվերթի ՏՈՒ¬134 ինքնաթիռը` 23 ուղևորներով և անձնակազմի 7 անդամներով: Բարեբախտաբար` տուժողներ չեն եղել: Բայց` - Երեխայի մորը վարչական պատասխանատվության կենթարկեն` երեխային ոչ պատշաճ դաստիարակելու համար. չէ՞ որ նրա որդին գիշերը մնացել է առանց հսկողության,¬ Խկ.ru¬ին հավաստիացրել է ՆԳՆ մամլո ծառայությունից:

Սոֆի ՄԻՐԶՈՅԱՆ